Քաղաքական

05.03.2023 13:04


Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը. Արցախի ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Արցախի ՆԳՆ–ն էլ հայտնում է, որ Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի ոստիկանության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։

Այս խորագրի վերջին նյութերը