Ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի ՆԳՆ ոստիկանության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր
Թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցամն հետեւանքով Արցախի ոստիկանության ծառայողների շրջանում կա զոհ:
«Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր»,-այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
Ավելի վաղ Արցախիի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արցախի պաշտպանության բանակն էլ հայտնում է, որ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։