Լրահոս

01.10.2011 09:48


Այսօր ծերերի միջազգային օրն է

Այսօր ծերերի միջազգային օրն է

Այսօր աշխարհը նշում է Ծերերի միջազգային օրը (International Day of Older Persons): 1990 թվականի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ  Գլխավոր Ասամբլեան հոկտեմբերի 1-ը հռչակեց «Տարեցների միջազգային օր»։

Այս օրը ծերերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ասոցիացիաները ամբողջ աշխարհում կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ: Իսկ հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները այդ օրը իրականացնում են բարեգործական ակցիաներ:

ՄԱԿ–ի տվյալներով՝ 2050 թ. 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը` կազմելով աշխարհի բնակչության մոտ 20%-ը: Արդյունքում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերի թիվը կգերազանցի երեխաների թվին:

Այս խորագրի վերջին նյութերը