Թափառող շների հարձակման զոհ է դարձել ՊՆ նախկին շենքի տարածքում բաց երկնքի տակ գիշերող անչափահաս երեխաներից մեկը, որին տեղափոխել են հիվանդանոց
Այսօր դարձյալ այցելել էի ՊՆ նախկին շենքի բնակիչներին:
Կրկին ստիպված եմ ահազանգել, որ այս հարցում ներկա պաշտոնյաների ցուցաբերած անպատասխանատու վերաբերումունքի հետևանքով իրավիճակն ավելի է սրվել:
ՀՀ տասնյակ քաղաքացիներ` այդ թվում նաև կանայք և անչափահաս երեխաներ, շուրջ երկու շաբաթ գիշերում են բաց երկնքի տակ, որի հետևանքով ծանր վնաս է պատճառվել նրանց առողջությանը:
Իսկ այսօր թափառող շների հարձակման զոհ է դարձել բաց երկնքի տակ գիշերող անչափահաս երեխաներից մեկը, որին հիմա տեղափոխում ենք հիվանդանոց:
Կոչ եմ անում պատկան մարմիններին անհապաղ զբաղվել այս խնդրով և լուծել այն, այլապես օրեցօր բարդացող իրավիճակի բոլոր հետևանքները կրելու են իրենք:

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից