Լևոն Տեր–Պետրոսյան. «Հիման անցել է». Ազատության հրապարակում վրաններ են տեղադրվում
Մեկ շաբաթ շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մասին ՀԱԿ–ի որոշման մասին հայտարարելուց հետո Լևոն Տեր–Պետրոսյանն ասել է, որ մեկ շաբաթ անց կորոշենք շարունակել, թե դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները։
–Հիման անցել է արդեն, մենք արդեն հիմայի մեջ ենք,–հայտարարել է Լևոն Տեր–Պետրոսյանը՝ այդուհանդերձ ավելացնելով, որ Տիգրան Առաքելյանը նամակով դիմել է իրենց՝ խնդրելով իր կալանավորված լինելու հանգամանքը խոչընդոտ չդարձնել երկխոսությունը շարունակելու համար, ուստի՝ իրենք պատրաստ են վաղվանից վերսկսել նաև երկխոսությունը և պայքարը երկու դաշտով կլինի՝ բանակցությունների սեղանի շուրջ ու հրապարակում միաժամանակ։ Տեր–Պետրոսյանը նաև ընդգծել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ ուղիղ կապ պահելու համար լիազորում են Մանուշակ Պետրոսյանին։ Ոստիկանության հետ բանակցելու համար մասնավորապես Լևոն Զուրաբյանև և Դավիթ Շահնազարյանը ևս լիազորվեցին։
–Բոլորիդ 7–օրյա անմոռանալի տոնախմբություն և զվարթ տրամադրություն են մաղթում, որովհետև դառնությամբ, մաղձով կամ նեղսրտությամբ ոչ մի լավ գործ չի կարող գլուխ գալ,–նշել է Տեր–Պետրոսյանը։
Այս պահին Ազատության հրապարկում վրաններ են տեղադրում։

7or.am