Հայաստանը կվերածվի թուրքական անկլավի, որից հետո հայերը կհեռանան այստեղից և «Հայակական հարց»-ն, ի վերջո, կլուծվի. Խաչիկյան
Շատ լավ է, որ Շոլցը խոսում է տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման մասին, բայց կընդունի այդ ամենն Ադրբեջանը՝ չեմ կարծում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլերի և Փաշինյանի համատեղ ասուլիսում Արցախի վերաբերյալ Շոլցի հայտարարությունը։
Խաչիկյանը քիչ հավանական է համարում այս պահին Արցախի ինքնորոշման իրավունքի առաջմղման գործընթացը, բայց մի հարցում համոզված է, որ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները, միայնակ չթողնել Արցախն ու արցախահայությանը։
Քաղաքագիտության դոկտորը վտանգավոր է որակում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումներն ու «բանակցությունները», քանի որ այդ հանդիպումների մասին գրեթե ոչինչ չի հրապարակվում։ Թաքուն բանակցություններն ավելի շատ կասկածներ են հարուցում։
«Եղած քաղաքական հարցերը մի օր պետք է լուծվեն, պատասխան պետք է տրվի՝ Ղարաբաղը լինելո՞ւ է Ադրբեջանի մաս, թե՞ ոչ, եթե լինելու է, ապա պետք է մարդկանց բացատրել, որ այնտեղ շուտով կարող են ներխուժել Ադրբեջանի պետական ղեկավարները, օրինակ, ինչ-որ մի ադրբեջանցի կարող է նշանակվել Ստեփանակերտի կամ Մարտակերտի քաղաքապետ, կամ այնտեղ ոստիկանական ուժեր ու զինուժ տեղակայվեն»,-նշեց Խաչիկյանը։
Ադրբեջանական աղբյուրներն ու Ալիևը բացահայտ խոսում են ադրբեջանցիների վերաբնակեցման մասին, ինչն, ըստ Խաչիկյանի, ամենավտանգավորն է՝ ո՞վ է այդ ամենը կանխելու։
«Ո՞վ է նրանց կանգնեցնելու, միջազգային հանրությո՞ւնը, որի մասին մենք այսքան սիրում ենք խոսել, կտեսնենք՝ ինչպես են կանգնեցնելու։ Ինչպե՞ս կարելի է այսքան խեղաթյուրել ինֆորմացիան և չասել՝ ինչպիսի՞ն է Արցախի իշխանությունների դիրքորոշումը, ի՞նչ են ուզում ստանալ, ինչի՞ հետ համաձայն չեն։ Հասկանալի է, որ որոշ բաներ պետք է գաղտնի պահվեն, բայց գալու է ինչ-որ ժամանակ, երբ մենք պետք է իմանանք ողջ ճշմարտությունը, չէ՞»,- տարակուսանք հայտնեց քաղաքագիտության դոկտորը։
Անորոշությունն ու կասկածներն ավելի են շատանում, երբ այս ամենին գումարվում է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։ Փաշինյանն ու իր թիմը չեն էլ թաքցնում, որ ձեռքերը լվացել են Արցախից և Արցախի ճակատագիրը թողել բախտի ու Ալիևի քմահաճույքին։ Իսկ Ալիևը ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը, ամբողջ Հայաստանն է ուզում։
«Ես կողմ եմ, որ մենք խաղաղ ապրենք և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, բայց դրա համար չի կարելի ծնկի գալ և թույլի դիրքերից խոսել, այդպես չի կարելի։ Եթե նրանք ցանկանային մեզ հետ խաղաղություն կնքել՝ այսպես մեզ չէին ճնշի։ Նրանք ուժի դիրքից են խոսում և պահանջում են ամեն ինչ՝ առանց փոխզիջման։ Ալիևը որևէ կարմիր գիծ չի հարգում, նա ուզում է վերաբնակեցնել ադրբեջանցիներին, դա Արցախի վերջն է։ Արցախ չկա, Սյունիք չի լինելու»,-հավելեց Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի վերջնանպատակը Հայաստանը բնաջնջելն ու հայաթափելն է, ինչն անշեղորեն իրականացնում են այս երկու պետությունների ղեկավարները; Այսպես շարունակվելու դեպքում շատ կարճ ժամանակում մեր երկրից կմնա մի փոքրիկ Հայաստան՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմաններով, և շատ արագ կվերածվի թուրքական անկլավի, որից հետո հայերը կսկսեն հեռանալ Հայաստանից և «Հայակական հարց»-ն, ի վերջո, կլուծվի։