Ո՞ւմ խղճին կմնան Փաշինյանի հայտարարությունները․ Լավրովի ուղերձը հայ ժողովրդին
Նիկոլ Փաշինյանը, հակառուսական կոալիցիային միանալու շրջանակներում, հայտարարեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազան կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությանը։ Նա իր գնահատականը հիմնավորեց՝ Ադրբեջանին հղում անելով։
Ըստ Փաշինյանի՝ Ալիևը դրսում հասել է այն բանին, որ Հայաստանին կասկածեն ռուսական զորքերի հետ Ադրբեջանի վրա հարձակվելու պլան ունենալու համար։ Պարզվում է, որ Ալիևը կարողացել է Արևմուտքում արդարացնել ՀՀ տարածքների գրավումը՝ պատճառաբանելով, որ այդպիսով կանխում է հայ–ռուսական համատեղ զորքերի առաջխաղացումը դեպի Ադրբեջան։
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ԵՄ դիտորդներին հրավիրել է Հայաստան, որպեսզի նրանք տեսնեն, որ հայ–ռուսական զորակազմի ոչ մի տեղաշարժ չկա։ Մինչդեռ իշխանական քարոզչագործիքներն այդ դիտորդների ժամանումից առաջ ու հիմա տարածում են, թե, իբր, ԵՄ դիտորդներն ապահովելու են ՀՀ անվտանգությունը․ դա հերթական լկտի սուտն է, որը մեզ վրա շատ թանկ է նստելու։ Ի դեպ, ԵՄ–ն ազնվորեն ասում է, որ իր դիտորդներն անվտանգության ապահովման առաքելություն չունեն։
Օրերս Բաքվում գտնվող ՌԴ արտգործնախարար Լավրովին խնդրեցին մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունները ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի ներկայության թեմայով։ Լավրովն ասաց, որ Փաշինյանի ասածները թողնում է նրա խղճին։
Դատելով Բաքվում ռուս–ադրբեջանական հարաբերությունների զարգացման բնույթից և ձեռքբերված համաձայնություններից՝ Փաշինյանի ասածներն ու հակառուսական քայլերը մնալու են ոչ թե իր (Փաշինյանն իր փախչելու տեղն արել է արդեն), այլ ՀՀ քաղաքացիների ու բովանդակ հայ ժողովրդի խղճին։ Ռուսաստանն ասում է՝ հարգելի՛ հայեր, ձեր ղեկավարությունն ուզում է հակառուսական կոալիցիայի մեջ մտնել ու Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումներում մանրադրամ, խնդրե՛մ, դա ձեր որոշելիքն է, բայց հետո չասեք, թե ինչու այսպես եղավ։
Պաշտոնական Երևանի հակառուսական քաղաքականության ֆոնին ՌԴ–ն որոշել է Ադրբեջանի հետ ձևավորել ուղղահայաց ռազմավարական հարաբերություններ։ Դա նշանակում է, որ եթե մինչև այժմ բալանսավորվում ու հորիզոնական հարթության վրա էին դրվում հայ–ռուսական ու հայ–ադրբեջանական հարաբերությունները, ապա Փաշինյանի «քցողական» հակառուսական քաղաքականությունից հետո ռուս–ադրբեջանական հարաբերություններում հայկական գործոնը կարող է հաշվի չառնվել՝ այդտեղից բխող կատաստրոֆիկ հետևանքներով։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակներին, ապա ՌԴ–ն, ըստ ամենայնի, այլևս մտադիր չէ Հայաստանին համոզել, որպեսզի Փաշինյանը հրաժարվի արևմտյան հարթակից։ Մոսկվան իրականում հենց այս հարցում է ասում, որ ամեն ինչ թողնում է Փաշինյանի խղճին։ Լավրովի խոսքը նշանակում է, որ եթե Հայաստանը որոշել է աշխարհաքաղաքական ռեվերսներ անել, ապա դրա ծանր գինը վճարելու է հայ ժողովուրդը։ Լավրովը հայ ժողովրդին ուղիղ չի ասում սա, քանզի ուղիղ խոսքը միշտ այլ բանին են ասում։
Ի դեպ, վերջերս Բաքվում գտնվող ՌԴ խորհրդարանի խոսնակ Վոլոդինն էր շատ կոշտ արտահայտվել ՀՀ–ում ԵՄ դիտորդների տեղակայման թեմայով՝ կանխատեսելով պետականության կորուստ նրանց համար, ովքեր մնում են աշխարհաքաղաքական բախումների արանքում։
ՌԴ պաշտոնյաների ուղերձներն ուղղված են հայ ժողովրդին, որը պետք է ադեկվատ գնահատի իրավիճակը և ասպարեզից հեռացնի Փաշինյանի կառավարությանը։ Փաշինյանը ՀՀ շահն ու իր անձնական շահը դրել է նժարի տարբեր կողմերում՝ առաջնային տեղ տալով սեփականին՝ պետականի հաշվին։ Հայ ժողովուրդը համակերպվե՞լ է այս ամենի հետ։ Քաղաքական դաշտն ընդունե՞լ է այս խաղի կանոնը։ Հարցերը հռետորական են։

Պետրոս Ալեքսանյան