Մոսկվան այլևս չի խոսում Հայաստանի իշխանության հետ, նրանք դիմում են Հայաստանի հասարակությանը, տեղեկացնում՝ սպառնալիքների մասին. քաղաքագետ
Ռուսաստանը շարունակում է տարբեր մակարդակներով ահազանգեր հնչեցնել հայ հասարակությանը՝ մոտալուտ վտանգների մասին․ MediaHub-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։
Ըստ քաղաքագետի՝ պաշտոնական Մոսկվան այլեւս չի խոսում Հայաստանի իշխանության հետ, նրանք դիմում են Հայաստանի հասարակությանը, տեղեկացնում՝ սպառնալիքների մասին։ Քաղաքագետը պատահական չի համարում այն խոսակցությունները, որ Արեւմուտքի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է հանգեցնել ընդուպ մինչեւ պետականության ոչնչացման։
«Թե՛ Լավրովի, թե՛ Մարիա Զախարովայի հայտարարությունները՝ ԵՄ դիտորդների ներգրավման եւ այլնի հետ կապված հենց այս կոնտեքստում պետք է դիտարկել»,-նշեց նա։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում անցակետեր տեղադրելու Ադրբեջանի ցանկությանը, Մաթեւոսյանը շեշտեց՝ Ռուսաստանը հակված է պահել նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված կետերը, այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները Արեւմուտքում այլ պայմանավորվածություններ են ձեռք բերել։
«Հարցին ավելի գլոբալ պատասխանեմ՝ Ռուսաստանի համար, ներկայիս փուլում, առաջնային է Արցախի Հանրապետության հետ կապված գործընթացները պահպանել եռակողմ հայտարարության տրամաբանության շրջանակում։ Եթե եռակողմ տրամաբանության շրջանակում խոսք չկա նրա մասին, որ ադրբեջանցիները պետք է անցակետեր ունենան, ապա ռուսական կողմը այնպես է անում, որ չլինի։ Բայց մենք ունենք իրավիճակ, այսպես ասած, գետնի վրա․ Հայաստանի իշխանությունները Վաշինգտոնում, Պրահայում, հետո նաեւ Մյունխենում արդեն վերախմբագրել են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ ընդունելով Ադրբեջանի սուվերենությունը Արցախի Հանրապետության նկատմամբ։ Տրամաբանական է, որ Ադրբեջանը փորձելու է հավելյալ պայմաններ առաջ բերել։ Ռուսական կողմը հնարավորության սահմաններում փորձում է դիմադրել»,-նշեց նա։
Հայաստանն Արցախին կապող ճանապարհի վրա ադրբեջանական անցակետեր տեղադրելու վերաբերյալ հարցին փետրվարի 28-ին էր Լավրովն անդրադարձել Բաքվում՝ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերստին ամրագրել էր, որ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծումը նախատեսված չէ։ Դրանց տեղադրման ցանկության մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նշելով, որ նման քննարկում եղել է։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանն է Հայաստանի տարածքային ամբողջականութան եւ անվտանգության երաշխավորը, այստեղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, Մաթեւոսյանն ասաց, որ Հայաստանի Հանրապտության անվտանգությունն ու տարածքային ամբողջության առաջին երաշխավորը ՀՀ իշխանությունն է։
«Լինի Ալեն Սիմոնյան, թե Պետրոս Պետրոսյան՝ այդ մարդիկ պետք է դրանով զբաղվեն։ Պետք չէ բարդել ռուսական կողմի վրա եւ ասել, որ իրենք իրենց պարտավորությունները թերի են կատարում»,-նշեց նա։
Ըստ քաղաքագետի՝ դեժավյու ենք վերապրում, մինչեւ 44-օրյա պատերազմը Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ վարում էին նույն քաղաքականությունն ինչ հիմա.
«Այն ժամանակ էլ էին հեգնում Լավրովին, խուրհուրդ տալիս՝ հարմարվել երեւանյան շոգերին, չէին դիմավորում Վլադիմիր Պուտինին, Վրաստանից լրագրողներ էին բերում՝ Պուտինին տհաճ հարցեր տալու համար եւ այլն։ Նրանք հիմա գնում են այս ամենի կրկնությանը։ Սա կարող էր լինել Լավրով-Ալեն Սիմոնյան, Լավրով-Նիկոլ Փաշինյան միջանձնային հարաբերություններ, որոնք մեզ չեն հետարքրում։ Խնդիրն այն է, որ այդ ամենի վնասները կրում է մեր պետությունը, որովհետեւ ուղղակի անհնար է, որ այդ ամենը մնա անպատասխան։ Մենք հասել ենք մի մակարդակի, երբ հղում է արվում Նիկոլ Փաշինյանի խղճին. սա լուրջ մտորելու տեղիք է տալիս»,- հավելեց նա։

Լիա Սարգսյան
Աղբյուրը՝ MediaHub