Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու և Երևան
ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան:
Այցը սպասվում է հաջորդ շաբաթ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ նշելով, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Բոնոյի՝ տարածաշրջանային 3 երկրներ այցերը կլինեն կանոնավոր:
«Բոնոն նախատեսում է հանդիպել երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր մշտական հավատարմությունը հայտնելու համար: Ինչպես արդեն նշեցի, իր այցի ընթացքում նա կայցելի բոլոր երեք երկրները՝ Բաքու, Երևան և Թբիլիսի՝ այդ հերթականությամբ»,-ասել է Փրայսը:
Նա հավելել է,որ հույս ունեն՝ այս այցը տարածաշրջան Բոնոյին հնարավորություն կտա շարունակել երկխոսությունը, որը եղել է ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։
«Մենք ոգևորված ենք խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցության համար Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերով: Պարոն Բոնոն էլ հուսով է, որ այդ առաջընթացը շարունակվում է: Այս բոլոր երեք քաղաքներում պարոն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն»-ասել է ամերիկացի դիվանագետը։

Աղբյուրը՝ tert.am