Քաղաքական

02.03.2023 19:55


Գլենդելի խանութում երիտասարդները կոչերով հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա

Գլենդելի խանութում երիտասարդները կոչերով հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա

Օրեր առաջ 168.am-ին Լոս Անջելեսի մերընթերցողներըմեզ էին ուղարկել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ արված ԱՄՆ-ում՝ Գլենդելի Ամերիկանա կենտրոնական թաղամասի Glendale Galleria-ում Iphone-ի վաճառքով զբաղվող խանութներից մեկում։

Ըստ մեր ընթերցողի՝ խանութում մի խումբ հայ երիտասարդներ մոտեցել էին Արայիկ Հարությունյանին, բղավել՝ «դավաճա՛ն», «անհայրենի՛ք», և հեռացել։ Արայիկ Հարությունյանը, իհարկե, ի պատասխան՝ սպառնացել էր երիտասարդներին՝ պարզել նրանց ով լինելը և Հայաստան ոտք դնելու դեպքում՝ պատասխան ստանալ:

Թե ինչպե՞ս էր աշխատանքի մեջ գտնվող պաշտոնյան հայտնվել ԱՄՆ-ում՝ գործուղվե՞լ էր այնտեղ, թե՞ այդ խանութում էր հայտնվել արձակուրդում գտնվելու հանգամանքով պայմանավորված, 168.am-ը փորձեց պարզել՝ ուսումնասիրելով Փաշինյանի որոշումները՝ պաշտոնյաների գործուղումների և արձակուրդների տրամադրման վերաբերյալ։

Egov.am կայքում հրապարակված «վարչապետի որոշումների» բաժնի հունվար և փետրվար ամիսների որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցից որևէ մեկով Արայիկ Հարությունյանն ԱՄՆ չի գործուղվել, չկա նաև որոշում Հարությունյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ, ուստի հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակով է նա մեկնել ԱՄՆ, ի՞նչ միջոցներով:

168.am-ը կփորձի պարզել՝ պաշտոնական հարցում ուղարկելով ՀՀ Կառավարություն։

Այս խորագրի վերջին նյութերը