Կարծիք

01.03.2023 16:30


Լավրովը Բաքվից մեսիջ ուղարկեց հայ ժողովուրդին. Փաշինյանը խաբում է ձեզ, իսկ տուժողը, ինչպես 100 տարի առաջ, Հայաստանն է լինելու

Լավրովը Բաքվից մեսիջ ուղարկեց հայ ժողովուրդին. Փաշինյանը խաբում է ձեզ, իսկ տուժողը, ինչպես 100 տարի առաջ, Հայաստանն է լինելու

Սովորաբար խելոք են համարվում այն ժողովուրդները, ովքեր ուրիշի սխալների վրա են սովորում սխալներ չանել: Անխելքներն իրենց մաշկի վրա են զգում, սխալների հետևանքները: Իսկ ինչպես անվանել այն ժողովուրդներին, ովքեր նույնիսկ իրենց պատմության սխալներից ոչ մի դաս չեն քաղում:

Ցավոք, հենց այդ շարքին է պատկանում նաև հայ ժողովուրդը:

Բայց հանուն ճշմարտության պետք է նշել, որ դրա մեջ ինքը՝ ժողովուրդը, մեծ մեղք չունի, քանզի նրան՝ ժողովրդին, չեն բացատրում իր սխալների մասին: Որովհետև մեր ժողովուրդը չունի, ոչ ազնիվ պատմաբաններ, ովքեր չեն վախենա ներկայացնել ճշմարտությունը, ոչ էլ քաղաքական վերնախավ, ով կճանաչեր սեփական երկրի իրական պատմությունը։

Այս իրավիճակը նման է մի այնպիսի երևույթի, որ ասենք մասնագիտությամբ հովիվները զբաղվեն ոչ թե ոչխարներ արածեցնելով, այլ գիտական կոնֆերանսներին մասնակցելով: Հասկանալի է, որ հովիվը գիտությանը օգուտ չի կարող տալ, բայց երբ նա չի զբաղվում նաև իր իրական մասնագիտությամբ, ապա առաջանում է ծանր իրավիճակ: Քանզի հովիվը անասունին արածեցնելով երկրին օգուտ է տալիս: Մարդիկ ունենում են կաթ, միս, մորթեղեն: Մինչդեռ, երբ մարդը զբաղվում է ուրիշ գործով, ապա այդ դեպքում և՛ գիտությունն է տուժում, և՛ տնտեսությունը:

Իսկ երբ հանրության մեջ հովիվ աշխատելը սկսում է համարվել ամոթալի երևույթ, ապա նման երկրները հայտնվում են իսկական ճգնաժամի մեջ: Քանզի այդպիսի երկրում ոչ գիտությունն է զարգանալու, ոչ էլ անասունների քանակն է շատանալու, այսինքն երկիրը սկսում է տուժել բոլոր բնագավառներում: Այսօրվա Հայաստանը հենց այդպիսի վիճակի մեջ է գտնվում:

Իշխանությունը փողոցային է, ընդդիմությունը թույլ է, քանզի չի հասկանում ի՞նչ անել, երկիրը անպաշտպան է մնացել, իսկ ժողովուրդը մոլորված չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում:

Այս ամենի պատճառը վերը նշված պատճառներով է պայմանավորված: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվից նախազգուշացնում է հայ ժողովրդին, որ Հայաստանը կարող է հայտնվել շատ ծանր վիճակի մեջ, Հայաստանի ԱԺ նախագահը ցինիկաբար հեգնում է Լավրովին, իսկ երկրի ընդդիմությունը զբաղված է տարբեր տիպի իմիտացիաներով:

Բայց նրանք մեղավոր չեն, քանզի չի կարելի հովիվից պահանջել զբաղվել գիտությամբ, ինչպես նաև չի կարելի գիտնականին ստիպել անասուն արածեցնել: Քանզի դրա հետևանքը լինում է ողբերգական բոլորի համար: Հայաստանը 100 տարի առաջ այդպիսի վիճակի մեջ հայտնվել է, սակայն դրա մասին այսօր ոչ ոք չի ուզում հիշել:

Քանզի պոպուլիզմի տեսանկյունից դա շահավետ չէ: Արդյունքում մենք դանդաղ հետևելու ենք, թե ինչպե՞ս է վերանալու Արցախը, իսկ հետո կազմաքանդվելու Հայաստանը, իսկ ոմանք էլ կշարունակեն բեսեդկի զրույցներ վարել այն մասին, թե ինչպե՞ս պայքարել թմրամոլության դեմ, և պաշտպանել կանանց իրենց վայրենի ամուսիններից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը` zham.am

Այս խորագրի վերջին նյութերը