Քաղաքական

01.03.2023 15:31


Եթե մեր ներխուժումն ապօրինի էր, թող երկրորդ օրը կանխեին. ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ–ի դիմաց են (տեսանյութ)

Եթե մեր ներխուժումն ապօրինի էր, թող երկրորդ օրը կանխեին. ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ–ի դիմաց են (տեսանյութ)

Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակվող քաղաքացիները հանդիպում են պահանջում ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք հավաքվել են ՊԵԿ –ի շենքի դիմաց։

«Մեր պայքարը միտված է նրան, որ մենք վերադառնանք մեր բնակարններ։ Մարդիկ աշխատանքներ են արել էդ շենքում, հինգ տարի էդ շենք շինանյութ է մտել, եթե մեր ներխուժումն ապօրինի էր, թող երկրորդ օրը կանխեին։ Մարդիկ իրենց վերջին միջոցները ներդրել են ու սենյակները նորոգել, որ մշտական կացարան ունենան»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքում ապրողներից Արամ Խանզադյանը։

Քաղաքացիների խոսքով՝ հանրակացարանային սենյակները, որոնք տրամադրվել են նրանց շենքից վտարվելուց հետո՝ կոմունալ հարմարություններ չունեն։

«15 քառակուսու մեջ 6 հոգով ո՞նց ապրեն, երկու հատ մահճակալ դնեն, կվերջանա սենյակը, մնացածը ոտքի վրա մնա՞ն, կանգնա՞ծ քնեն»,–ասաց ՊՆ նախկին շենքում բնակվողներից մեկ ուրիշը։

Այս խորագրի վերջին նյութերը