Քաղաքական

01.03.2023 12:11


Զախարովան Հարավային Կովկասի իրավիճակում ներդրվելու Արևմուտքի փորձերն անվանել է անպատկառություն

Զախարովան Հարավային Կովկասի իրավիճակում ներդրվելու Արևմուտքի փորձերն անվանել է անպատկառություն

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնությունները, այսպիսի հույս է հայտնել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ տարածաշրջանն ուղիղ իմաստով կարելի է անվանել հանգուցային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կիրականացվեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակել են կողմերը (Հայաստանը և Ադրբեջանը) Ռուսաստանի հետ համատեղ»,-ասել է նա չորեքշաբթի, «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։

Զախարովան Հարավային Կովկասի իրավիճակում ներդրվելու Արևմուտքի փորձերն անվանել է անպատկառություն։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը վարվում է ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ «ուղիղ հակառակ նպատակի» համար։

«Ցավոք, այստեղ նման միտում մենք տեսնում ենք երկար տարիներ։ Այժմ արևմտականներն էլ ավելի են ակտիվացել»,-ավելացրել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, ընդ որում՝ «հակամարտությունների քանակը հավաքական Արևմուտքի պատճառով և նախաձեռնությամբ ավելանում է»։

«Ոչ ոք չի կարող ասել, որ որևէ տեղում, որտեղ եղել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, վիճակն ավելի լավ է դարձել»,-փաստել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը