Քաղաքական

01.03.2023 11:15


ՊԵԿ աշխատակիցները «տնավորվում» են ՊՆ նախկին շենքում․ «Իրավունք»

ՊԵԿ աշխատակիցները «տնավորվում» են ՊՆ նախկին շենքում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքի դիմաց` վրանի տակ գրեթե երկու շաբաթ շուրջօրյա նստացույց իրականացնող նույն շենքից վտարված բնակիչներն ահազանգում են, որ եթե մինչև այսօր միայն ոստիկաններն էին իրենց դուրս շպրտելուց հետո շենքում տեղավորվել, ապա այժմ արդեն Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն են «տնավորվել»:

Ըստ էության, ոստիկանությունը համարում է իր գործառույթը «հաջողությամբ» կատարված և շենքի սեփականատեր դարձած ՊԵԿ-ին է հանձնում ՊՆ նախկին շենքը»:

Այս խորագրի վերջին նյութերը