Լավ ժամանակներ՝ քծնողների ու անսկզբունքայինների համար. «Կարճ ասած» (տեսանյութ)
դադարեցվեցին դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Չեմ խորանում պաշտոնական պատճառի մեջ․ բարձր վարկանիշ ունեցող որևէ դատավորի պաշտոնանկություն ես դիտարկում եմ Փաշինյանի՝ «կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի» ելույթի համատեքստում։ Եթե մեր երկրում Մնացական Մարտիրոսյանի պես հակավարկանիշ ունեցող դատավորը նշանակվում է դատարանի նախագահ, ուրեմն տրամաբանական է, որ պետք է Զարուհի Նախշքարյանը աշխատանքից հեռացվի։ Օրերս մի ուշագրավ դեպք էլ տեղի ունեցավ․ մեր լրագրող գործընկերը նշանակվեց փոխմարզպետ։ Առաջինի դեպքում մենք տեսանք, որ դատավորը հեռացվեց պաշտոնից, բայց մնաց հավատարիմ իր սկզբունքներին, ինչի համար էլ, ի դեպ, ազատվեց պաշտոնից, երկրորդի դեպքում տեսանք, որ նշանակվեց պաշտոնի, շնորհակալություն հայտնեց այսպես կոչված մեծարգո վարչապետին, ներողություն խնդրեց նախկինում ֆեյսբուքում հուզված վիճակում գրած հակաիշխանական ստատուսների համար, բլոկեց իր ընդդիմադիր գործընկեր լրագրողների ու անցավ Նիկոլին ծառայելու։ Այս երկու օրինակը ցույց են տալիս Հայաստանում կադրային հարցերում սկզբունքայնության աղետալի վիճակը։ Անսկզբունքայնության խնդիրը միշտ եղել է, բայց հավատացեք՝ երբեք այս աստիճանի չի եղել։ Նախկինում էլ դեպքեր եղել են, երբ իշխանությունը ընդդիմախոսին պաշտոն է առաջարկել, բայց այս մեկը Նիկոլի իշխանության մասին իր վատ գրառումները ջնջել է հերիք չէ, մի հատ էլ զանգել է խնդրել իր ծանոթ լրատվականներին ջնջել իր մտքերը այդ կայքից։
Սկզբունքներին, գաղափարներին դավաճանելը, փոփոխականությունը այն մեղքերից է, որ այսօր մեծ ծավալ է կազմում։ Հանուն իշխանության, հանուն պաշտոնի, փողի այս մարդիկ պատրաստ են անցնել ամեն ինչի վրայով, ուրանալ իրենց անցյալը, վաստակել հայհոյանքների հատորներ։ Շատ ավելի լավ է հրապարակային դիրքորոշում չհայտնես, եթե վստահ չես, որ վաղը գայթակղիչ առաջարկին չես դիմանալու, քան ամեն բան խոսես, գրես, բայց պարզվի այդ ամենը անկեղծ չէր, կեղծավոր էր, իսկ անկեղծ ցանկությունդ ոչ թե երկիրն է, հայրենիքը, կյանքերը և արդարությունը, այլ՝ փողը, պաշտոնը, ճիշտ նույնպես ինչպես ցանկացած քպականինը։ Երբ խոսքդ բերանիցդ դուրս եկավ, հատկապես երբ հրապարակային գործիչ ես, այն դառնում է հանրության սեփականությունը և քեզանից հետո պահանջվելու է տեր կանգնել ասածներիդ կամ հռչակվել անսկզբունքային։ Օրինակ՝ այսօր շատերն են անսկզբունքայնության խորհրդանիշ դիտում Էդմոն Մարուքյանին։ Պատերազմից հետո քննադատում էր «Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդին», ամիներ անց նշանակվեց նրա մոտ հատուկ հանձնարարություններով աշխատող ու լրիվ հակառակ բաները սկսեց ասել, թե Նիկոլի ստորագրածը կապիտուլյացիա չէր։ Ավելին, նրանք, ովքեր ասում են կապիտուլյացիա է, ասաց, թե Ալիևի մոտ են աշխատում։ Իսկ որ առաջ ինքն էր նույնն ասում, դա ոչինչ, կլողանա՝ կանցնի։
Վերջերս հաճախ են ծաղրում այժմ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Ինչու․ մարդը որ լրագրող էր, հաղորդումներ էր պատրաստում, ծաղրում էր, որ Հանրապետության նախագահի ընտրությանը մեկ թեկնածու է, ու նրան ընտրում է ԱԺ-ն, ժողովուրդը չի կարողանում ընտրել, ժողովուրդը ստրուկ է և այլ։ Բայց հիմա պատգամավոր է, էլի նախագահի ընտրություն է, էլի մեկ թեկնածու է, էլի ժողովուրդը ստրուկ է, բայց այդ թեկնածուին ինքն է ներկայացնում։ Արդյո՞ք սա անսկզբունքայնություն չէ։ Կարող էր, չէ՞, ասել տղերք ես չեմ կարող մասնակցել քվեարկությանը, ես ախր դրան սկզբունքորեն դեմ եմ։ Բայց ոչ,մի կողմում սկզբունքն է, մյուս կողմում պաշտոնն է ու այն նվիրողի պարտադրանքը։
Հակոբ Արշակյան, ԱԺ փոխնախագահ է, Սերժի վախտ բողոքի ակցիա էր անում կառավարության դիմաց, թե՝ Հայաստանից 43 հազար մարդ արտագաղթել է, կառավարությանը կոչ էր անում աքսորվել Սիբիր։ Հիմա, իրենց օրոք, մեկ տարում 73 հազար մարդ արտագաղթել է, Արշակյանը ոչինչ չունի ասելու, որովհետև իշխանության մաս է։
Քննադատություն իշխանության հասեցին միշտ լինում է, հաճախ տեղին է, մանավանդ երբ ընդդիմություն ես, բայց զավեշտալի է, երբ դառնում ես իշխանություն ու անում ես հակառակը, անում ես էլ ավելի վատ, քան նրանք, ում ու ինչի համար քննադատում էիր։ Շատ կարևոր է, որ դու հավատարիմ մնաս գոնե ինքդ քեզ։ Եթե ես վաղը մտնեմ Նիկոլի թիմ, դառնամ դեպուտատ ու սկսեմ ասել այն, ինչ ասում ու անում են թվարկածս ու չթվարկածս մարդիկ, ու ես եթե ինքս վատ չզգամ, որ խաչ եմ քաշում իմ վերջին տարիների գործունեության վրա, գոնե իմ ընթերցողը, հեռուստադիտողը իրավունք ունի չէ՞ էս բոլոր ելույթներս իմ դեմ դնելու ու ինձ համարելու անսկզբունքային։ Ավելին, իրավունքը ունի, հաջորդ բոլոր իմ ասածները կասկածել, և երեսիս շպպացնել, որ ես առնվազն սուտասան եմ։
Պաշտոնի դիմաց սկզբունք փոխածներից մեկը, օրինակ, Մանե Թանդիլյանն է, որը այսօր հավակնում է էլի ինչ-որ պաշտոնների։ Քաղաքական գործիչ է, թող հավակնի, բան չունեմ ասելու, բայց ես նրանից ընդամենը մի բան եմ հիշում, բացի իր նախարար եղած ժամանակ աղքատության աճը․ այդ տիկինը դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ու փայլուն ելույթներ էր ունենում ակցիաների ժամանակ, պաստառը ձեռքից չէր իջեցնում, մենք էլ լուսաբանում էինք, բայց հենց դարձավ սոցապնախարար, կողմ քվեարկեց այդ նույն որոշմանը, որի դեմ գիշեր-ցերեկ պայքարում էր։
Ծայրահեղ բնապահպան Լենա Նազարյանը․ նախկինում դեմ էր Սևանից ջրառին, բայց դարձավ իշխանական պատգամավոր, չիմացանք ոնց հեշտ ու հանգիստ փոխեց դիրքորոշումը, սկսեց կողմ քվեարկել, դեմ էր հանքերի շահագործմանը, բայց իր իշխանությունը հանքերի շահագործումը մեծացրել է ու ամենասկանդալային նախագծին՝ Ամուլսարին էլ փայ է, ու այդ տիկինը հաշտ է ինքն իր հետ։
2012 թվականի սեպտեմբերին մի խումբ քաղաքացիներ հրապարակեցին քարվաճառյան հռչակագիրը, որում ասվում էր, որ Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ՝ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են։ Էդ քաղաքացիներից մեկը Արմեն Գրիգորյանն էր, հիմա նա ԱԽ քարտուղար է ու հիմա սա, ոչ միայն Արցախը, անգամ Հայաստանի սահմաններն է սակարկության առարկա դարձրել։Այս մարդկանց համար պաշտոնը փորձություն էր, որի տակ մնացին՝ ի խորին ափսոսանք իրենց։
Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը նկարվում էին Աղդամում՝ նուռը ձեռքներին ու հակադարձում էին Սերժ Սարգսյանին՝ ասելով՝ Աղդամը մեր հայրենիքն է։ Հիմա հանձնել են Աղդամը, Ալեն Սիմոնյանին իր ասածները դեմ ես տալիս, ասում է՝ իրավիճակ է փոխվել․ բայց իրավիճակին զուգահեռ փոխվել են Ալեն Սիմոնյանի սկզբունքները, եթե իհարկե, դրանք երբևէ եղել են։ Որովհետև ուրիշի ժամանակ հեշտ է հայրենասեր խաղալը, երբ պատասխանատվություն քեզնից չեն պահանջում։
Մենք ունենք խոշոր գործարար պատգամավոր, թուրքերին լավագույն բարեկամ, որը, ինչպես ականատեսներն են ասում, կապիտուլյացիայից հետո ասում էր՝ ո՞նց կարող է մարդ էդ թուղթը ստորագրի ու դրանից հետո ապրի, մնա վարչապետ․ հիմա նույն վարչապետի մոտ դեպուտատ է աշխատում։ Հիմա, սենց թվարկում եմ, երևի մտածում եք, բայց ո՞նց են սենց իրար գլխի հավաքվել, բոլորն են այդպիսին։ Այո, ես էլ եմ զարմանում։
Իհարկե, այս ամենը նաև գալիս է իրենց քաղաքական առաջնորդից, որը պարզապես իր բոլոր ասածների, բոլոր խոստումների հակառակն է անում՝ «մենք երբեք եղունգներով իշխանություն չենք պահելու», «պետք է Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից», «արագաչափերը կհանենք», «մարտի մեկը բացայտված է», «ո՞նց կարա կառավարության անդամի աշխատավարձը ավելի բարձր լինի իմ ուսուցչի աշխատավարձից» և այլն։ Ու այստեղ, իհարկե, գալիս է հայտնի հարցը՝ «բրոյակա՞ն մարդ էր հանգուցյալը»։
Այնպես որ, այսօրվա իշխանության մեջ ճամբարափոխները, սկզբունք փոխածները, հայրենիք ու ընտանիք ուրացողները չափազանց շատ են՝ կլինի դեպուտատ, դատավոր, նախարար, մարզպետ, թե այլ պաշտոնյա։
Կարճ ասած՝ ցանկացած քիչ, թե շատ, զարգացած երկրում, այսպիսի անսկզբունքայինները ոչ միայն չէին կարող հավակնել պաշտոնի նշանակման, այլ եղածը անմիջապես հրաժարական կգրեր ու մեկնընդմիշտ կհեռանար հասարակական ու քաղաքական կյանքից։ Որևէ երկիր, եթե դա Ադրբեջանը չի, օրինակ, եթե պարզվի որ վարչապետը ոչ միայն խաբել է, այլ անգամ հայտարարագիրն է սխալ լրացրել կամ սխալ տվյալ է մեջբերել, անմիջապես կհեռացվեր իր իսկ կուսակցության կողմից, բայց մեզ մոտ հակառակն է, սուտը, կեղծիքը, անպատասխանատու հայտարարությունները, ամեն օր են, անգամ ամեն ժամ, իրենք դրա խնդիրը չունեն, որովհետև բոլորով են այդիսին, իսկ չեմպիոնը իրենց առաջնորդն է։ Իրոք որ այսօր սուտասանների ու անսկզբունքայինների իսկական ժամանակն է։
Լավ ժամանակներ՝ քծնողների ու անսկզբունքայինների համար. «Կարճ ասած» (տեսանյութ)
դադարեցվեցին դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Չեմ խորանում պաշտոնական պատճառի մեջ․ բարձր վարկանիշ ունեցող որևէ դատավորի պաշտոնանկություն ես դիտարկում եմ Փաշինյանի՝ «կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի» ելույթի համատեքստում։ Եթե մեր երկրում Մնացական Մարտիրոսյանի պես հակավարկանիշ ունեցող դատավորը նշանակվում է դատարանի նախագահ, ուրեմն տրամաբանական է, որ պետք է Զարուհի Նախշքարյանը աշխատանքից հեռացվի։ Օրերս մի ուշագրավ դեպք էլ տեղի ունեցավ․ մեր լրագրող գործընկերը նշանակվեց փոխմարզպետ։ Առաջինի դեպքում մենք տեսանք, որ դատավորը հեռացվեց պաշտոնից, բայց մնաց հավատարիմ իր սկզբունքներին, ինչի համար էլ, ի դեպ, ազատվեց պաշտոնից, երկրորդի դեպքում տեսանք, որ նշանակվեց պաշտոնի, շնորհակալություն հայտնեց այսպես կոչված մեծարգո վարչապետին, ներողություն խնդրեց նախկինում ֆեյսբուքում հուզված վիճակում գրած հակաիշխանական ստատուսների համար, բլոկեց իր ընդդիմադիր գործընկեր լրագրողների ու անցավ Նիկոլին ծառայելու։ Այս երկու օրինակը ցույց են տալիս Հայաստանում կադրային հարցերում սկզբունքայնության աղետալի վիճակը։ Անսկզբունքայնության խնդիրը միշտ եղել է, բայց հավատացեք՝ երբեք այս աստիճանի չի եղել։ Նախկինում էլ դեպքեր եղել են, երբ իշխանությունը ընդդիմախոսին պաշտոն է առաջարկել, բայց այս մեկը Նիկոլի իշխանության մասին իր վատ գրառումները ջնջել է հերիք չէ, մի հատ էլ զանգել է խնդրել իր ծանոթ լրատվականներին ջնջել իր մտքերը այդ կայքից։
Սկզբունքներին, գաղափարներին դավաճանելը, փոփոխականությունը այն մեղքերից է, որ այսօր մեծ ծավալ է կազմում։ Հանուն իշխանության, հանուն պաշտոնի, փողի այս մարդիկ պատրաստ են անցնել ամեն ինչի վրայով, ուրանալ իրենց անցյալը, վաստակել հայհոյանքների հատորներ։ Շատ ավելի լավ է հրապարակային դիրքորոշում չհայտնես, եթե վստահ չես, որ վաղը գայթակղիչ առաջարկին չես դիմանալու, քան ամեն բան խոսես, գրես, բայց պարզվի այդ ամենը անկեղծ չէր, կեղծավոր էր, իսկ անկեղծ ցանկությունդ ոչ թե երկիրն է, հայրենիքը, կյանքերը և արդարությունը, այլ՝ փողը, պաշտոնը, ճիշտ նույնպես ինչպես ցանկացած քպականինը։ Երբ խոսքդ բերանիցդ դուրս եկավ, հատկապես երբ հրապարակային գործիչ ես, այն դառնում է հանրության սեփականությունը և քեզանից հետո պահանջվելու է տեր կանգնել ասածներիդ կամ հռչակվել անսկզբունքային։ Օրինակ՝ այսօր շատերն են անսկզբունքայնության խորհրդանիշ դիտում Էդմոն Մարուքյանին։ Պատերազմից հետո քննադատում էր «Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդին», ամիներ անց նշանակվեց նրա մոտ հատուկ հանձնարարություններով աշխատող ու լրիվ հակառակ բաները սկսեց ասել, թե Նիկոլի ստորագրածը կապիտուլյացիա չէր։ Ավելին, նրանք, ովքեր ասում են կապիտուլյացիա է, ասաց, թե Ալիևի մոտ են աշխատում։ Իսկ որ առաջ ինքն էր նույնն ասում, դա ոչինչ, կլողանա՝ կանցնի։
Վերջերս հաճախ են ծաղրում այժմ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Ինչու․ մարդը որ լրագրող էր, հաղորդումներ էր պատրաստում, ծաղրում էր, որ Հանրապետության նախագահի ընտրությանը մեկ թեկնածու է, ու նրան ընտրում է ԱԺ-ն, ժողովուրդը չի կարողանում ընտրել, ժողովուրդը ստրուկ է և այլ։ Բայց հիմա պատգամավոր է, էլի նախագահի ընտրություն է, էլի մեկ թեկնածու է, էլի ժողովուրդը ստրուկ է, բայց այդ թեկնածուին ինքն է ներկայացնում։ Արդյո՞ք սա անսկզբունքայնություն չէ։ Կարող էր, չէ՞, ասել տղերք ես չեմ կարող մասնակցել քվեարկությանը, ես ախր դրան սկզբունքորեն դեմ եմ։ Բայց ոչ, մի կողմում սկզբունքն է, մյուս կողմում պաշտոնն է ու այն նվիրողի պարտադրանքը։
Հակոբ Արշակյան, ԱԺ փոխնախագահ է, Սերժի վախտ բողոքի ակցիա էր անում կառավարության դիմաց, թե՝ Հայաստանից 43 հազար մարդ արտագաղթել է, կառավարությանը կոչ էր անում աքսորվել Սիբիր։ Հիմա, իրենց օրոք, մեկ տարում 73 հազար մարդ արտագաղթել է, Արշակյանը ոչինչ չունի ասելու, որովհետև իշխանության մաս է։
Քննադատություն իշխանության հասեցին միշտ լինում է, հաճախ տեղին է, մանավանդ երբ ընդդիմություն ես, բայց զավեշտալի է, երբ դառնում ես իշխանություն ու անում ես հակառակը, անում ես էլ ավելի վատ, քան նրանք, ում ու ինչի համար քննադատում էիր։ Շատ կարևոր է, որ դու հավատարիմ մնաս գոնե ինքդ քեզ։ Եթե ես վաղը մտնեմ Նիկոլի թիմ, դառնամ դեպուտատ ու սկսեմ ասել այն, ինչ ասում ու անում են թվարկածս ու չթվարկածս մարդիկ, ու ես եթե ինքս վատ չզգամ, որ խաչ եմ քաշում իմ վերջին տարիների գործունեության վրա, գոնե իմ ընթերցողը, հեռուստադիտողը իրավունք ունի չէ՞ էս բոլոր ելույթներս իմ դեմ դնելու ու ինձ համարելու անսկզբունքային։ Ավելին, իրավունքը ունի, հաջորդ բոլոր իմ ասածները կասկածել, և երեսիս շպպացնել, որ ես առնվազն սուտասան եմ։
Պաշտոնի դիմաց սկզբունք փոխածներից մեկը, օրինակ, Մանե Թանդիլյանն է, որը այսօր հավակնում է էլի ինչ-որ պաշտոնների։ Քաղաքական գործիչ է, թող հավակնի, բան չունեմ ասելու, բայց ես նրանից ընդամենը մի բան եմ հիշում, բացի իր նախարար եղած ժամանակ աղքատության աճը․ այդ տիկինը դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ու փայլուն ելույթներ էր ունենում ակցիաների ժամանակ, պաստառը ձեռքից չէր իջեցնում, մենք էլ լուսաբանում էինք, բայց հենց դարձավ սոցապնախարար, կողմ քվեարկեց այդ նույն որոշմանը, որի դեմ գիշեր-ցերեկ պայքարում էր։
Ծայրահեղ բնապահպան Լենա Նազարյանը․ նախկինում դեմ էր Սևանից ջրառին, բայց դարձավ իշխանական պատգամավոր, չիմացանք ոնց հեշտ ու հանգիստ փոխեց դիրքորոշումը, սկսեց կողմ քվեարկել, դեմ էր հանքերի շահագործմանը, բայց իր իշխանությունը հանքերի շահագործումը մեծացրել է ու ամենասկանդալային նախագծին՝ Ամուլսարին էլ փայ է, ու այդ տիկինը հաշտ է ինքն իր հետ։
2012 թվականի սեպտեմբերին մի խումբ քաղաքացիներ հրապարակեցին քարվաճառյան հռչակագիրը, որում ասվում էր, որ Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ՝ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են։ Էդ քաղաքացիներից մեկը Արմեն Գրիգորյանն էր, հիմա նա ԱԽ քարտուղար է ու հիմա սա, ոչ միայն Արցախը, անգամ Հայաստանի սահմաններն է սակարկության առարկա դարձրել։ Այս մարդկանց համար պաշտոնը փորձություն էր, որի տակ մնացին՝ ի խորին ափսոսանք իրենց։
Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը նկարվում էին Աղդամում՝ նուռը ձեռքներին ու հակադարձում էին Սերժ Սարգսյանին՝ ասելով՝ Աղդամը մեր հայրենիքն է։ Հիմա հանձնել են Աղդամը, Ալեն Սիմոնյանին իր ասածները դեմ ես տալիս, ասում է՝ իրավիճակ է փոխվել․ բայց իրավիճակին զուգահեռ փոխվել են Ալեն Սիմոնյանի սկզբունքները, եթե իհարկե, դրանք երբևէ եղել են։ Որովհետև ուրիշի ժամանակ հեշտ է հայրենասեր խաղալը, երբ պատասխանատվություն քեզնից չեն պահանջում։
Մենք ունենք խոշոր գործարար պատգամավոր, թուրքերին լավագույն բարեկամ, որը, ինչպես ականատեսներն են ասում, կապիտուլյացիայից հետո ասում էր՝ ո՞նց կարող է մարդ էդ թուղթը ստորագրի ու դրանից հետո ապրի, մնա վարչապետ․ հիմա նույն վարչապետի մոտ դեպուտատ է աշխատում։ Հիմա, սենց թվարկում եմ, երևի մտածում եք, բայց ո՞նց են սենց իրար գլխի հավաքվել, բոլորն են այդպիսին։ Այո, ես էլ եմ զարմանում։
Իհարկե, այս ամենը նաև գալիս է իրենց քաղաքական առաջնորդից, որը պարզապես իր բոլոր ասածների, բոլոր խոստումների հակառակն է անում՝ «մենք երբեք եղունգներով իշխանություն չենք պահելու», «պետք է Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից», «արագաչափերը կհանենք», «մարտի մեկը բացայտված է», «ո՞նց կարա կառավարության անդամի աշխատավարձը ավելի բարձր լինի իմ ուսուցչի աշխատավարձից» և այլն։ Ու այստեղ, իհարկե, գալիս է հայտնի հարցը՝ «բրոյակա՞ն մարդ էր հանգուցյալը»։
Այնպես որ, այսօրվա իշխանության մեջ ճամբարափոխները, սկզբունք փոխածները, հայրենիք ու ընտանիք ուրացողները չափազանց շատ են՝ կլինի դեպուտատ, դատավոր, նախարար, մարզպետ, թե այլ պաշտոնյա։
Կարճ ասած՝ ցանկացած քիչ, թե շատ, զարգացած երկրում, այսպիսի անսկզբունքայինները ոչ միայն չէին կարող հավակնել պաշտոնի նշանակման, այլ եղածը անմիջապես հրաժարական կգրեր ու մեկնընդմիշտ կհեռանար հասարակական ու քաղաքական կյանքից։ Որևէ երկիր, եթե դա Ադրբեջանը չի, օրինակ, եթե պարզվի որ վարչապետը ոչ միայն խաբել է, այլ անգամ հայտարարագիրն է սխալ լրացրել կամ սխալ տվյալ է մեջբերել, անմիջապես կհեռացվեր իր իսկ կուսակցության կողմից, բայց մեզ մոտ հակառակն է, սուտը, կեղծիքը, անպատասխանատու հայտարարությունները, ամեն օր են, անգամ ամեն ժամ, իրենք դրա խնդիրը չունեն, որովհետև բոլորով են այդիսին, իսկ չեմպիոնը իրենց առաջնորդն է։ Իրոք որ այսօր սուտասանների ու անսկզբունքայինների իսկական ժամանակն է։
Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today