Երևանն ու Բաքուն ստորագրել են փաստաթուղթ, որը հղում է կատարում ԽՍՀՄ վարչական սահմաններին. Լավրով
Ալմա Աթայի հռչակագիրը բաց փաստաթուղթ է, որում գրված է, որ Խորհրդային Միության տեղում ձևավորված նոր պետությունների պետական սահմանները որոշվելու են վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ-ի շրջանակներում:Այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նույնիսկ չգիտեմ՝ ինչ ավելացնել այստեղ»,-նշել է նա։
Լավրովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները փաստաթուղթ են ստորագրել (Պրահայի հայտարարություն-խմբ.), որը, այդ թվում, հղում է պարունակում Ալմա Աթայի հռչակագրին:
Մեկնաբանելով Հայաստանի դեմ Ադրբեջանի արբիտրաժային հայցը՝ Լավրովը հայտարարել է, որ դա երկկողմանի հարց է Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընտրվել է ճանապարհ, որը ներառում է դատական ընթացակարգեր:

Աղբյուրը՝ news.am