Քաղաքական

28.02.2023 14:33


Լաչինի միջանցքում որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ. Լավրովը՝ Բաքվում (տեսանյութ)

Լաչինի միջանցքում որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ. Լավրովը՝ Բաքվում (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը:

«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը շատ պարզ է՝ դրա գործելու ռեժիմը պետք է ամբողջապես համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաառաջին եռակողմը հայտարարությանը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ազատ տեղաշարժ ապահովել բացառապես քաղաքացիական և մարդասիրական բեռների, քաղաքացիական անձանց համար: Խաղաղապահ զորակազմի գծով մեր շփումներում մենք փորձում ենք հասնել հենց դրան: Այնտեղ որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախպատեսված չէ, սական կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցղում, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության: Մենք այսօր այդ մասին խոսել ենք, տեխնիկական դետալները երկրորդական նշանակություն ունեն»,-ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից «բնապահպանական» պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջոնցքը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը