Քաղաքական

28.02.2023 10:01


«Ջիգյարը մնում է ջիգյար». Գյումրիի փոխքաղաքապետ կնշանակվի Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը․ «Իրավունք»

«Ջիգյարը մնում է ջիգյար». Գյումրիի փոխքաղաքապետ կնշանակվի Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` ՔՊ-ական պատգամավորի մանդատ վերցրած Դավիթ Առուշանյանից հետո փոխքաղաքապետի թափուր մնացած պաշտոնին կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը: Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ 28-ամյա Վահագնը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է: Մինչդեռ ոչ վաղ անցյալում այս իշխանությունը` յուր առաջնորդով, պնդում էր, թե վերջ է դրվելու պետական համակարգում ծանոթ-խնամի-բարեկամ շղթային:

Բայց դե Գյումրիում «ջիգյարը մնում է ջիգյար», որովհետև այստեղ մյուս փոխքաղաքապետի պաշտոնին էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է նստած` Արթուր Պապիկյանը»:

Այս խորագրի վերջին նյութերը