Քաղաքական

27.02.2023 21:03


Ադրբեջանը դատի է տվել Հայաստանին․ մանրամասներ

Ադրբեջանը դատի է տվել Հայաստանին․ մանրամասներ

«Ադրբեջանը, համաձայն Էներգետիկ խարտիայի համաձայնագրի, Հայաստանի դեմ միջպետական ​​արբիտրաժային գործընթաց է սկսել», հայտնել են այդ երկրի ԱԳՆ-ից։

Նշվում է, որ «ադրբեջանական կողմը հայկական կողմին ներկայացված արբիտրաժային ծանուցման մեջ ՀՀ-ից ֆինանսական փոխհատուցում է պահանջել 1991-ից 2020 թվականներին Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքների գրեթե 30-ամյա ապօրինի օկուպացիայի ընթացքում այսպես կոչված էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտման համար»։

Գերատեսչությունից նշել են, որ այդ տարիների ընթացքում Հայաստանն իբր «առանց թույլտվության Ադրբեջանի ինքնիշխան տարածքում կառուցել է առնվազն 37 հիդրոէլեկտրակայան»։

Խոսքը, ըստ ադրբեջանական կողմի մեղադրանքի, Թարթառի ՀԷԿ-ի, Սարսանգի ջրամբարի, ածխի պաշարների և այլ օբյեկտների շահագործման մասին է։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը