Հայաստանում ամուսնության և ամուսնալուծության թվերը՝ 2017-2021 թվականներին
2019 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը որպես հեղափոխության արդյունք էր ներկայացնում այն փաստը, որ Հայաստանում ավելի շատ են ամուսնանում և ավելի քիչ ամուսնալուծվում: Իր համոզմամաբ՝ երկրում տիրում է սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, ինչն էլ բերել է այդ ցուցանիշի:
Իհարկե, պետք է նշել, որ այդ ժամանակ Փաշինյանը եռամսյակային տվյալներն էր ներկայացնում և ասում, որ 2019-ի առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5 տոկոսով, ամուսնալուծությունները նվազել են 17 տոկոսով:
Իհարկե՝ հաջորդ տարի 100 փաստերի մեջ մենք նույն արձանագրումը չտեսանք, որովհետև մեկ տարվա ընթացքում ամուսնացողների թիվը նվազել էր շուրջ 3000-ով, կամ 20 տոկոսով: Իսկ ինչ վերաբերում է 2021 թվականի ցուցանիշին, դա ևս աննախադեպ չէ Փաշինյանի կառավարության համար: 2011-2016 թվականները ամուսնացողների թիվը տատանվել է 17-19 հազարի սահմաններում:
Ներկայացնենք նաև որոշ հետաքրքիր փաստեր վիճակագրությունից: Այսպես, եթե 2011-ին ամուսնացող տղաների միջին տարիքը 29.6 է, ապա 2021-ին 32.4, իսկ կանանց դեպքում՝ եթե 2011-ին 25.6 էր, ապա 2021-ին՝ 28.7: Ամենից շատ ամուսնալուծության դեպքեր լինում են 20 և ավել տարի միասին ապրած զույգերի դեպքում: Երևանից հետո ամենից շատ ամուսնալուծությունների դեպքեր գրանցվում են Կոտայքի մարզում:
Ամուսնություններն ու ամուսնալուծությունները՝ 2017-2021 թվականներին

Աղբյուրը` yerevan.today