Լրահոս

27.04.2009 10:04


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Երևանի քաղաքապետարանի որոշման վերաբերյալ

Երեւանի տեղեկան ինքնակառավարման մարմինների՝ ավագանու եւ քաղաքապետի ընտրարշավը դեռ չսկսված, վարչախումբը կատարեց իր հերթական ապօրինությունը։ Երեւանի քաղաքապետարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի՝ Հյուսիսային պողոտայում պաշտոնական ընտրարշավի օրերին ընտրողների հետ նախընտրական հանդիպումներ անցկացնելու թվով 11 հայտերը։ Սրանով կոպտորեն խախտվում են ՀՀ Սահմանադրության՝ ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորման եւ արտահայտման գործում կուսակցությունների իրավունքի (հոդվ. 7), ընտրության հավասարության (հոդվ.4), խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության (հոդվ. 29) դրույթները։ Սրանով կոպտորեն խախտվում են նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 22 հոդվածի 2-րդ կետը, որն արգելում է պետեկան ծառայողներին՝ □իրենց վերապահված լիազորությունները (իրավունքները) գործադրել թեկնածուների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցադրելու միջոցով քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով□։ Կոպտորեն խախտվում է նույն օրենսգրքի 21.1 հոդվածի 1-ին կետը, ըստ որի՝ պետական պաշտոնյաներին □արգելվում է պաշտոնական դիրքի ցանկացած չարաշահում՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար։ Ընդ որում՝ այս բոլոր օրինախախտումները կատարում է հենց ներկայումս գործող քաղաքապետ եւ իշխանական Հանրապետական կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը՝ հօգուտ իրեն եւ ի վնաս իր միակ իրական հակառակորդ ընդդիմադիր ուժի։

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ վարչախմբի սկսած բացահայտ ապօրինությունները վկայում են մի կողմից՝ նրանց թուլությունն ու սեփական քաղաքական ռեսուրսների չգոյությունը, մյուս կողմից՝ ահագնացող համաժողովրդական կամքի առջեւ նրանց սարսափը։ Անկախ իշխանական սադրանքներից ու հարուցած խոչընդոտներից, մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինական դաշտում եւ, հաղթելով Երեւանում, հասնելու ենք Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու մեր վերջնական նպատակին։

Այս խորագրի վերջին նյութերը