Քաղաքական

27.02.2023 11:49


Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց ԱՆ-ի միջնորդությունը

Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց ԱՆ-ի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ն բավարարեց Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասվանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները սոցիալական ցանցում, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հայտնելու համար։ Ընդ որում, դատավորի դիտարկումները վերաբերում էին համակարգային խնդիրներին, ինչպիսին՝ դատարանների ծանրաբեռնվածությունն է, որի պատճառով տուժում է արդարադատությունը ու դատավորները հաճախ չեն հասցնում անգամ դատական ակտերը ժամկետների սահմանում տրամադրել։ Մասնավորապես, միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Այս խորագրի վերջին նյութերը