Կարծիք

26.02.2023 14:20


Հայաստանում խոսքի ազատության սահմանները սահմանափակվում են իշխանահաճո խոսքով

Հայաստանում խոսքի ազատության սահմանները սահմանափակվում են իշխանահաճո խոսքով

Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեելու միջնորդությունը բավարարելով ԲԴԽ-ն հաստատելու է, որ

1. Աննա Փիլոսյանն ապօրինի է կարգապահական պատասխանատվության ենթարկվել,

2. Հայաստանում խոսքի ազատության սահմանները սահմանափակվում են իշխանահաճո խոսքով,

3. մտածող, անկախ ու անկողմնակալ գործող, արդարադատության համար պայքարող, սեփական համոզմունքներ ունեցող դատավորների դեմ բացահայտ արշավ է սկսվել,

4. դատավոր կարող են լինել միայն դատավորի իրական գործառույթների ու կոչման մասին պատկերացում չունեցող անձինք,

5. ԲԴԽ-ն բացահայտ սպասարկում է գործադիրի շահերը....

ԵՒ այսպես կարելի է թվարկել այն բոլոր արատները, որոնք կհաստատվեն ու կյանքի կկոչվեն այդ որոշմամբ և որով կոչնչացվի նույնիսկ հույսը մի օր արդարադատություն իրականացնող դատարան և ուրեմն նորմալ երկիր ունենալու։

Մտածե՛ք, տիկնայք ու պարոնայք, մտածե՛ք ու փորձեք հասկանալ ձեր որոշման կարևորությունը։

Հ.Գ. Հիշեք, որ դուք ապրում եք, որովհետև 5000 լույս տղա զոհվել է նորմալ հայրենիք ունենալու համար։ Հարգեք գոնե նրանց հիշատակը։

Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը