«Այդքան հող ենք կորցրել, վարելահողը չի կարող առաջվա նման նույնը լինել». Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա տարբեր ուղղություններով հարձակվելու արդյունքում Սյունիքի, Գեղարքունիք և Վայոց ձոր մարզերի շատ գյուղեր ունեցան տարածքային կորուստներ, թեպետ պատկան մարմինները չեն նշում, թե կոնկերտ որքան տարածքային կորուստ է ունեցել հայկական կողմը։
Սեպտեմբերյան հարձակման ժամանակ Սյունիքի մարզի որոշ գյուղեր կորցրեցին նաև այն վարելահողերը, որոնք մնացել էին 44-օրյա պատերազմից հետո։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը խոսելով գյուղում գյուղատնտեսական աշխատանքների և դրա հետ կապված խնդիրների մասին՝ նշեց, որ թեպետ այս պահին դեռևս գյուղատնտեսական աշխատանքները չեն մեկնարկել, քանի որ ձյունը շատ է, սակայն աստիճանաբար պատրաստվում են և փորձում մշակել այն քիչ վարելահողերը, որը մնացել են։
«Դիզվառելիքի ու սերմացուի հետ կապված եթե հարցեր լինում են, բնակիչներն իրեքն են լուծում։ Հիմա առաջվա նման չէ, ամեն մեկը գտնում է մատակարար և նրա միջոցով այդ հարցերը լուծում է, այսինքն՝ ամեն մարդ ինքն է իր հոգսը քաշում։ Եթե լինում է համընդհանուր խնդիր, այդեն միջամտում ենք մենք, որպեսզի խնդիրը լուծում ստանա։ Եթե սուբսիդիա է լինում, ապա լինում է գյուղապետարանի միջոցով, թղթաբանությունն անում ենք, կազմակերպում՝ բերում ու բաժանում ժողովրդին»,-նշեց Երվանդ Մալունցը։
Նրա խոսքով՝ Ներքին Խնձորեսկը, իհարկե, ունի վարելահող, բայց քիչ է։
«Այդքան հող ենք կորցրել, վարելահողը չի կարող առաջվա նման նույնը լինել։ Բայց դե, մշակում ենք այն, ինչ մնացել է»,-եզրափակեց Ներքին Խնձորեսկի գյուղապետը։
Հիշեցնենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի հրամանով և Պաշտպանության նախկին նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։ Ներքին Խնձորեսկը ևս այսօր թշնամու նշանառության տակ է, գյուղացիներից շատերի վարելահողերը և խոտհարքերը մնացել են թշնամու հսկողության տակ։