–Այսօր քաղաքական դաշտում երկու հիմնական բևեռներ կան, այսպես կոչված կոալիցիա, այսպես կոչված ՀԱԿ։ Փոփոխություններ կարող են լինել նախ և առաջ ընդդիմադիր դաշտում,–այսօր հրավիրված ասուլիսում ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը,–բայց հանուն ինչի պետք է վերախմբավորում տեղի ունենա։ Ես ուզում եմ արժեքային նոր Հայաստան ստեղծել...
Պ. Հայրիկյանն ասել է, որ ԲՀԿ–ին, ՕԵԿ–ին, ՀՅԴ–ին, ՀՀԿ–ին էլ այդ մասին նամակն ուղարկվել է, «Ժառանգությանն» էլ պետք է ուղարկվի։ Իսկ եթե չմիանան այդ գաղափարին, ապա ըստ Հայրիկյանի, կա՛մ պետք է միանան ՀԱԿ–ին, կա՛մ իշխանությանը։
–ՀԱԿ–ին միանալը շատ դժվար է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն հիշողություն։ Առողջ բանականությամբ մարդիկ դժվարանում են, թե ուր գնալ։ Ես սխալ եմ համարում չարյաց փոքրագույնի միջև ընտրել,–ասել է ԱԻՄ նախագահը՝ ընդգծելով, որ ինքը պատրաստ է անգամ չառաջադրվել, բայց չի պատրաստվում ձայների ընդամենը 7 տոկոսը ստանալու համար պայքարել։
Պարույր Հայրիկյանը պատրաստ է անձամբ չառաջադրվել

7or.am