ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին գործողությունների ծրագիր են ներկայացրել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։
ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ նշված է, որ սեպտեմբերի 29–ին համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հերթական քայլերը քննարկելու նպատակով հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ հետո նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Համանախագահները հերթական անգամ վերահաստատել են նախագահներ Սարկոզիի, Օբամայի և Մեդվեդևի պատրաստակամությունը` դովիլյան հռչակագրի համաձայն նպասել խաղաղ պայմանավորվածության ձեռքբերմանը։
Հաղորդագրությունում ասվում է, որ համանախագահները հակամարտության կողմերին ներկայացրել են գործողությունների ծրագիրը, որը մշակվել էր մոտակա ամիսներին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից առաջ։ Համանախագահները կշարունակեն աշխատանքը կողմերի հետ՝ խաղաղ համաձայնագրի հիմք հանդիսացող Հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի տարաձայնությունները հարթելու համար։
Համանախագահները նաև բոլոր կողմերին կներկայացնեն հրադադարի կարգի ամրապնդման, տեղերում վստահության մթնոլորտի լավացման և տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխըմբռնման հաստատմանը վերաբերող լրացուցիչ միջոցները։
Հայտարարության վերջում ընդգծվում է, որ իրենց աշխատանքների իրագործման համար համանախագահները մոտ ժամանակներս տարածաշրջան կժամանեն։