ՌԴ-ն կարևոր է համարում խուսափել Երևանի և Բաքվի միջև կարգավորման միջնորդական ջանքերի կրկնօրինակումից
Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Կարևոր է խուսափել ձեռնարկվող միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ինչպես արդեն ասել եմ, Բաքվի և Երևանի միջև հաշտեցման հիմքում ընկած է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի համալիրը: Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանի սահմանազատմանը, հասարակական գործիչների և փորձագետների միջև շփումների միջոցով վստահության ձևավորմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն ուղղված միջոցները: Գլխավորը՝ խուսափել ձեռնարկվող միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից, հասնել դրանց սիներգիայի»,-ասել է նա՝ պատասխանելով Երևանի և Բաքվի միջև Եգիպտոսի միջնորդական նախաձեռնությանը Ռուսաստանի վերաբերմունքի մասին հարցին:
«Հենց նման լույսի ներքո ենք մենք դիտարկում Եգիպտոսի նման մեծ և ազդեցիկ երկրի նախաձեռնությունը՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին»,-հավելել է Գալուզինը։
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
ՌԴ-ն կարևոր է համարում խուսափել Երևանի և Բաքվի միջև կարգավորման միջնորդական ջանքերի կրկնօրինակումից
Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Կարևոր է խուսափել ձեռնարկվող միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։