Լրահոս

23.02.2023 10:44

«Սուրմալուի» տնօրեն Իրինա Մադաթովան կկալանավորվի. միջնորդությունը բավարարվել է

«Սուրմալուի» տնօրեն Իրինա Մադաթովան կկալանավորվի. միջնորդությունը բավարարվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան կկալանավորվի. միջնորդությունը բավարարվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:

Դատախազությունից մանրամասնել էին, որ Մադաթովան կազմել է կեղծ հրաման` «Սուրմալուի» տարածքի հրդեհատեխնիկական և պահպանության համար ստանձնած պարտականությունը փոխանցելով փոխտնօրենին:

Նշված կեղծ փաստաթղթով տնօրենն ազատել է իրեն «Սուրմալու» առևտրի կենտրոնի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության կանոնները պահպանելու պարտականությունից և պատասխանատվությունից, այնուհետև կեղծ հրամանը ներկայացրել քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննիչինՀիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 16 մարդ մահացավ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։