Քաղաքական

23.02.2023 09:34


Հույս ունենք Բրյուսելում առաջիկա օրերին Միշելի կազմակերպած հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց տեսնել. Պետդեպ

Հույս ունենք Բրյուսելում առաջիկա օրերին Միշելի կազմակերպած հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց տեսնել. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մյունխենում անվտանգության համաժողովին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

«Այս բոլոր հանդիպումների ընթացքում պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ պաշտպանելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը՝ հիմնված միջազգային կարգի վրա»,-ասել է նա:

Խոսելով վերջին ամիսներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ շփումներում Վաշինգտոնի ֆիքսած առաջընթացի մասին՝ նա ասել է. «Դա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով, և մենք հենց դա հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակում: Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը։ Մենք չափից դուրս լավատես չենք, բայց մենք ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը համապարփակ լուծման ուղղությամբ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ առաջընթացը շարունակվի»,-ասել է Նեդ Փրայսը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը