Քաղաքական

22.02.2023 20:43


«Երբ առաքելությունը ներկայացվում է որպես բացառապես քաղաքացիական, ասում են ոչ ճշմարտությունը». Զախարովա (տեսանյութ)

«Երբ առաքելությունը ներկայացվում է որպես բացառապես քաղաքացիական, ասում են ոչ ճշմարտությունը». Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկնել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումը։

Փետրվարի 22-ին կայացած ճեպազրույցում Զախարովան կրկնել է ավելի վաղ մեկնաբանությունում արտահայտած դիրքորոշումը։

«Երբ առաքելությունը ներկայացվում է որպես բացառապես քաղաքացիական, ասում են ոչ լիարժեք ճշմարտությունը կամ ոչ ճշմարտությունը»,-նշել է պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ առաքելությունը սկսվել է փետրվարի 20-ին եւ նախատեսված է 2 տարվա համար։ Դրա կազմում կան նաեւ ոստիկաններ Գերմանիայից եւ ժանդարմերներ Ֆրանսիայից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը