Մոսկվան շարունակում է Երևանի և Բաքվի համար փոխընդունելի հանգուցալուծման որոնումը. Զախարովա
Մոսկվան Բաքվի և Երևանի հետ երկխոսության մեջ շարունակում է փոխշահավետ հանգուցալուծումների որոնումը, որոնք կօգնեն վերականգնել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը` նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, ու բարելավել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որքան էլ լարված է տարածաշրջանի իրավիճակը, այդ պատրվակով բանակցային գործընթացների սառեցումն անարդյունավետ ենք համարում։ Նման կապակցումները հեռացնում են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման հեռանկարները»,-ասել է նա։
Նրա խոսքով` Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
ՌԴ խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ հումանիտար բեռներ են մատակարարում, 8 հազար երեխաների և 800 անապահով ընտանիքների օգնություն են ցուցաբերվել:
«Մենք կոչ ենք անում Բաքվի և Երևանի մեր գործընկերներին` շուտափույթ վերսկսել համատեղ աշխատանքը երկկողմ հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով։ Մենք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստերի կազմակերպման գործում»,-ասել է նա։
Անցյալ շաբաթ Զախարովան հայտարարել էր, որ ռուսական կողմը հաստատում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը: Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման հարցը մշակվում է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am