Քաղաքական

22.02.2023 16:27


Փաշինյանի խոստումը կկատարվի 950 տարի հետո

Փաշինյանի խոստումը կկատարվի 950 տարի հետո

2050 թվականին ՀՀ բնակչության թիվը պետք է լինի առնվազն 5 միլիոն: Այս թիվը Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հայտարարեց Արցախում 2019-ին, երկրորդ անգամ, արդեն, կրկնեց Հայաստանում 2020-ին:

Կառավարության նիստերի ընթացքում էլ տարբեր ծրագրեր էին ներկայացվում, որոնց արդյունքն ըստ Փաշինյանի՝ լինելու էր «բեյբի բումը»:

Նշենք, որ ըստ վիճակագրական տվայլների՝ 2022-ին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմում է մոտ 2 միլիոն 800 հազար: Իսկ ՄԱԿ-ը, օրինակ, 2019-ին գիտական ուսումնասիրություն է կատարել և կանխատեսել, որ 2025-ին Հայաստանի բնակչությունը կկազմի 2 977 000, իսկ 2050-ին կնվազի՝ կազմելով 2,6 միլիոն:

Այլ կերպ ասած, 2050-ին 5 միլիոն դառնալու համար պետք է որ ամեն տարի բնական հավելաճը, այսինք ծնվածների և մահացածների տարբերությունը լինի 80 հազարից ավելի: Կամ էլ պետք է արտագաղթի անիվը հետ պպտվի ներգաղթի։ Միայն 2021 թվականին Հայաստանից գնացել-չի եկել 73 հազար մարդ։

Ըստ Վիկճակագրական կոմիտեի, 2021-ին բնական հավելաճը կազմում է 2235․ իսկ սա նշանակում է, որ բնական հավելաճի ճանապարհով բնակչության թիվը 5 միլիոն դառնալու խոստումը այս տեմպերով կկատարվի ոչ թե 2050 թվականին, այլ՝ մոտավորապես 950 տարի հետո:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում ծնվածների և մահացածների թիվը և բնական հավելաճը 2017 թվականից սկսած: Նշենք, որ «հեղափոխական» Հայաստանում անգամ տարի է եղել, երբ հավելաճը եղել է բացասական։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը