Մեկնաբանություն

22.02.2023 15:16


Ինչ խնդիր է լուծում հայտնի զույգն այս փուլում

Ինչ խնդիր է լուծում հայտնի զույգն այս փուլում

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շատ ներդաշնակ զույգ են։ Իրենք համատեղ են գոործում։ Գործում են այնպես, ինչպես, օրինակ, հայտնի Բոննի–Քլայդ զույգը։ Մեկը շեղում է, մյուսը՝ տանում։ Կամ հակառակը։ Մեկը հարվածը վերցնում է իր վրա, մյուսը՝ ծլկում։ Մեկը զբաղեցնում է, մյուսը՝ «կտրում»։

Այս փուլում Աննա Հակոբյանն իր վրա է վերցրել «Ղարաբաղը տանք, թուրքերի հետ լավանանք, որ խաղաղ ապրենք» քարոզն իրականացնելու գործը, որը համեմվում է «հայերը եսիմինչ ազգ չեն և ուրեմն ինչ լինելու է (կատաստրոֆան)՝ օրինաչափ է» կոդի տարածմամբ։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոնկրետ բանակցություններ է վարում։ Նրա վրա խնդիր է դրված աջակցել Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելուն և Իրանի դեմ գործընթացին։ Դիմացը խոստացվել է՝ անձնական անվտանգություն և եթե Հայաստանից ինչ-որ բան մնա, ապա այդ մնացած մասի վրա Նիկոլի իշխանության ապահովում։ Նիկոլն այդ ծրագրին տվել է իր համաձայնությունը և անցել գործի։

Ռուսական գործոնի չեզոքացման ու հակաիրանական գործողությունների իրականացման բանալին գտնվում է Ստեփանակերտում։ Եթե Արցախը ճանաչվում է ադրբեջանական, ապա ռուս խաղաղապահների ներկայությունն արդեն հարցականի տակ է հայտնվում։ Նիկոլ Փաշինյանը 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում պաշտոնապես համաձայնել է դրան։ Իր համաձայնությունը նա հաստատեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ Մյունխենում։

Արցախում ռուսական գործոնի չեզոքացումից հետո Նիկոլն արդեն կյանքի է կոչելու «Գյումրիում ռուսական ռազմաբազան սպառնալիք է ՀՀ անվտանգությանը» ծրագիրը։ Դա բերելու է թուրք–ադրբեջանական զույգի կողմից Հայաստանի ու Արցախի գրավմանը։ Նիկոլը գիտի դա, բայց ինչպես վերևում նշվեց, նա համաձայել է այդ ծրագրին՝ սեփական կաշին ու թալանը փրկելու համար։

Դե իսկ Աննա Հակոբյանն այս ընթացքում, բնականաբար, պետք է հիշի «Երկիր Նաիրիի», Իսլանդիայի, «հանձնենք, որ լավ ապրենք»–ի ու նմանատիպ այլ բաների մասին։ Բոննին ու Քլայդն էլ էին այդ ոճով աշխատում։

Ի դեպ, Բոննին ու Քլայդին երբեմն իրենց գործում օգնում էր Բոննիի եղբայրը, այսինքն՝ Քլայդի աներձագը։ Սա՝ իմիջիայլոց։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը