Քաղաքական

22.02.2023 16:16


Դատավոր Նախշքարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 27-ին (տեսանյութ)

Դատավոր Նախշքարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 27-ին (տեսանյութ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի փետրվարի 27-ին՝ ժամը 11:30-ին:

Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Այս խորագրի վերջին նյութերը