«Հրապարակ»-ը գրում է․ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ 2023 թվականի սկզբին Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանին գրությունով դիմել են նույն խոշորացված համայնքի Ախուրյան եւ Վահրամաբերդ գյուղերի բնակիչներ, ՀՀ զինված ուժերի սպաներ Ռազմիկ Հովսեփյանն ու Արթուր Մկրտչյանը եւ խնդրել են իրենց վարած մեքենաների 2022 թվականի դեռեւս չմուծված գույքահարկի համար արտոնություն սահմանել 50 հազարական դրամի չափով:
Նախագիծը ներկայացվել է ավագանու 2023 թվականի հերթական՝ 3-րդ նիստին, որ քվեարկության միջոցով հաստատեն կամ մերժեն դիմումը: Երկու պատերազմ անցած զինվորականների գույքահարկը մասնակի զիջելու խնդրանքը խիստ վրդովվեցրել է Ախուրյան համայնքի ՔՊ խմբակցությանը, հատկապես՝ խմբակցության ղեկավար, Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանին: Նիստի ուղիղ եթերից տեղեկացանք, որ Այվազյանը նեղսրտում է, թե պետությունը նրանց աշխատավարձ է տալիս, թող բերեն մուծեն։ «Ամոթ էլ ա, «Լեքսուսի» գույքահարկ չեք կարողանում վճարել, վաճառեք` «07» քշեք»,-ասել է այժմ կարկառուն ՔՊ-ական, նախկին ՕԵԿ-ական, 2007 թվականին ՀՀ նախագահի հրամանով Անանիա Շիրակացի մեդալով պարգեւատրված Այվազյանը:
Ավագանու «Հաղթանակ» դաշինքի անդամներից մեկի դիտարկմանը՝ եթե խիստ կարիքը չլիներ, չէին դիմի, ամեն դեպքում տղաները «գյուլլի բերան»` սահման են պահում, ՔՊ-ականներն անզիջում հակադարձել են. «Դա իրենց գործն է, դրա համար վճարվում են»: Երկար բանավեճի արդյունքում ավագանու անդամները մերժել են դիմումատուներին:
Նշենք, որ անցած տարի նույն Ալբերտ Այվազյանն Ախուրյանի համայնքապետին դիմում էր գրել` պահանջով, որ Ախուրյան խոշորացված համայնքին պատկանող «Լեքսուս RX 350» մեքենան տրամադրեն ՔՊ խմբակցությանը, որն էլ կցվել էր անձամբ իրեն: Կարճ ժամանակ անց, երբ հայտնի էր դարձել, որ «Լեքսուսն» օգտագործվում է փոխմարզպետի կողմից միայն անձնական նպատակներով, համայնքի ավագանին կրկին քննարկման էր դրել հարցն ու համայնքի «Լեքսուսը» հետ վերցրել Շիրակի փոխմարզպետից:
ՀԳ. Ավագանու անդամները, ովքեր մեկ անգամ 50 հազար դրամ չհատկացրին սպաներին, ամսական նույնքան գումար են ստանում համայնքապետարանից՝ մեկ-երկու անգամ ավագանու նիստերին մասնակցելու համար: Մենք դիմեցինք Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանին` մեկնաբանություն ստանալու համար: Նա մեր հարցին իր պատասխան ասաց. «Ես դիմումը ստացա, ներկայացրեցի հանձնաժողովին, նրանք էլ չմերժեցին, որովհետեւ խոսքը պատերազմի մասնակիցների մասին էր: Գիտեք, ես՝ ինքս էլ յուրահատուկ վերաբերմունք ունեմ զինվորականների հանդեպ եւ կողմ եմ եղել աջակցելուն, բայց էնտեղ՝ ավագանու նիստին տարակարծություններ եղան, հիմնականում ասվում էր, թե իրենք աշխատող են, բավականին լավ աշխատավարձ են ստանում, անգամ նշվեց, թե մեքենաների համարները գոլդ են, իսկ սոցիալական աջակցություն համայնքը հատկացնում է անապահովներին...»: Հարցին, թե հատկապես որ խմբակցության անդամներն են դեմ եղել՝ ՔՊ-ականնե՞րը, համայնքապետն ասաց․ «Նաեւ, բայց մյուս խմբակցություններից նույնպես տարբեր տեսակետներ հնչեցին, խառն էր, էլի․․․»:
ՔՊ-ականին՝ «Լեքսուս», զինվորականին՝ «07»․ «Հրապարակ»

Արեգ Մարգարյան