Լրահոս

30.09.2011 09:51


Չինաստանում թայֆունի հետևանքով 300 հազ. մարդ է տարհանվել

Չինաստանում թայֆունի հետևանքով 300 հազ. մարդ է տարհանվել

Ինչպես հաղորդում է «Սինխուա» թերթը, Չինաստանի  իշխանությունները «Նեստ» թայֆունի մոտենալու հետևանքով Խայնան կղզուց 300 հազ. մարդ են տարհանել։ Շրջանի արևելյան մասում արդեն հորդառատ անձրևներ ու ուժեղ քամիներ են սկսվել։ Տուժածների  մասին տվյալներ չկան։

Զբոսաշրջային Սանյա քաղաքի  օդանավակայանը  դադարեցրել է իր  աշխատանքը։ Խայկոու քաղաքի  օդանավակայանում 143 թռիչք հետաձգվել է, ևս 32 ինքնաթիռ ուշացումով է թռիչք կատարել։ Երեկվանից չեն աշխատում գնացքները։  Շրջանում դադարեցվել է ավտոբուսի  տոմսերի վաճառքը և բնակիչներին խդրում են վերադարձնել արդեն գնված տամսերը։

Քանի որ տրանսպորտային կապը  խզվել է՝ կտրուկ  աճել է բանջարղենի  գինը, օրինակ, Խայկոու շրջանում այն թանկացել է 33 տոկոսով։

Օթերևութաբանները հայտնում են, որ  սա Չինաստանի 17–րդ թայֆունն է այս տրվա մեջ և թերևս ամենաուժեղը։ Քամու արագությունը 42 մ/վ է։

Հոնկոնգում էլ այս թայֆունի  պատճառով բորսան, դպրոցներն ու  պետական հիմնարկություններն են փակվել։

Այս խորագրի վերջին նյութերը