ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը. Փաշինյանը կուլ չի տալիս Խաչատուրովի հայտնի ստորագրությունը. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
2018-ից Հայաստանում մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի և բանակի դեմ հարձակումների, քաղաքական հետապնդումների քաղաքականությունը, և նույն տրամաբանության մեջ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը և այս դատաքննությունը դրա վառ վկայությունն են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով, իշխանությունները սեփական հանցանքներն ու մեղքերը քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության համար հարգելի անձանց՝ նախկին զինվորականների, տարբեր գործիչների:
Հարցին, թե ինչու են հենց զինվորականներին թիրախավորում, Մանուկյանը պատասխանեց. «Խորքային պատճառ կա։ ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը: Այս քաղաքական ուժի շատ ներկայացուցիչներ իշխանության գալուց առաջ էլ տարիներ շարունակ պայքարել են բանակի դեմ: Այսօր իրականում մեր երկիրը անվտանգության խնդիր ունի, որովհետև ԱԽ քարտուղարը բանակի դեմ տարբեր ձևերով տարիներ շարունակ պայքար մղած անձ է: ԱԺ-ում բազմել են շատերը, որոնք տարիներ շարունակ բանակի դեմ են պայքարել, ծաղրել են ազգ-բանակ գաղափարը, հայրենասիրությունը, ազգային գաղափարախոսության գաղափարը»:
Նրա խոսքով օրենքի շրջանակներում այս ամենի հետ կապված դատաստան լինելու:
Անդրադառնալով նրան, որ հենց ինքը Փաշինյանը, Գրիգորի Խաչատուրովին գեներալի կոչում է շնորհել, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Սրանց համար երկրի կառավարումը գործագործ խաղալ է, ռեզին խաղալ է, իրենց պատկերացումը սա է: Որովհետև նույնիսկ զինվորական կոչում շնորհելը, որ վերապահված է ՀՀ նախագահին, Նիկոլ Փաշինյանը շտապում էր ստատուս գրել, որից հետո լինում էր նախագահի հրամանագիրը: Ինչ վերաբերում է մարտական խաչ շնորհելուն, դա առանձին պատմություն է: Ի վերջո եղել են տավուշյան գործողությունները, որի համար մարդիկ պետք է պարգևատրվեին:
Նիկոլ Փաշինյանի պոռոտախոսությունները Սարդարապատի հուշահամալիրում և հիմիկվա ելույթները 180 աստիճան իրար հակասում են: Սարդարապատում հայտարարում էր՝ տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք, հիմա վիզը ծուռ ամեն օր բանակին թիրախավորում է, ասելով՝ դե բանակ չկար, որ կարողանայինք 44-օրյա պատերազմում հաղթանակով ավարտել»:
Գեղամ Մանուկյանի ներկայացմամբ, Նիկոլ Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի հայտնի ստորագրությունը, թույլ չի տալիս հստակ դիրքորոշումն ու կեցվածքները, նաև իրենց ընտանիքի քաղաքական կեցվածքը. «Փոքրոգի մարդկանց բնորոշ հատկանիշ է, որ կանգ չեն առնում որևէ կարմիր գծի առաջ և կարող են ոտնատակ տալ ամեն ինչ»:

Աղբյուրը՝ news.am