Լրահոս

30.09.2011 09:42


Անգլիացի կենդանիների պաշտպանները խոտերի մեջ 10 մետրանոց սատկած կետ են գտել

Անգլիացի կենդանիների պաշտպանները խոտերի մեջ 10 մետրանոց սատկած կետ են գտել

Ինչպես գրում է «Yorkshire Post»–ը, անգլիական Համբեր գետի ափամերձ խոտերում՝ Յորկշիր շրջանի արևելյան մասերում, տաս մետրանոց սատկած  կետ են հայտանաբերել:

Յորկշիրի կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության մասնագետները ծովայաին տիրակալին հայտնաբերել  են ջրից 800 մետր  հեռավորության վրա։

Դեռ հայտնի չէ, թե արդյոք ինչպե՞ս է կետը ափից այդքան հեռու հայտնվել։ Ինչպես հայտնել են փորձագետները, կենդանին ծանածաղուտի մեջ է թաղվել, ապա հայտնվել է ցամաքում, ինչից հետո, հավանաբար, շուռ է եկել կողքի։ Նման դիրքով կետը փակել է գլխի շնչառությունը։

Մասնագետները հայտարարել են, որ  95 տոկոս հավանականությամբ` խոտերի վրա հայտնվել է երիտասարդ էգ սեմակ կամ սեյվալա տեսակի կետ։

Շատ  հազվաբեպ է լինում, որ այս կետերը հայտնվում են ծանծաղուտում ու իրենց ափ շպրտեն։ Մեծ  Բրիտանիայում, օրինակ վերջին 20 տրում ընդամենը 3 նման դեպք է գրանցվել։

Երիտասարդ կետի հետ  կատարված  դեպքի պատճառները դեռ հայտնի չեն։ Տարբերակներից մեկն էլ այն է, որ  գետի ջրի ջերմաստիճանի  փոփոխություն է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ  Համբեր գետի  մոտակայքում սատկած կետեր էլի են հայտնաբերվել, օրինակ սեպտեմբերի  սկզբներին երկու սատկած կետ  է հայտնաբերվել։

Այս խորագրի վերջին նյութերը