Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը խուճապի են մատնվել, և ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց հոգեվիճակը։ Ու որքան շատ են գոռում, թե «ճղոպուրի» պես պինդ ենք, այնքան պարզ է դառնում, որ բանները բուրդ է։
Վլադիմիր Պուտինն, ակնհայտորեն, բռնել է ՀՀԿ «ճկուն» ղեկավարի և իր մերձավորների վախը, բայց, հանուն ճշմարտության պետք է ասել, որ մեղավորն իրենք են, այլ ոչ թե Պուտինը կամ առավել ևս Ռոբերտ Քոչարյանը։
Նախագահականի «ժելեոտածներն» իրենք էին ժամանակին PR–հեքիաթներ հորինել ու դրել շրջանառության մեջ։ Իրենք իրենց ներշնչել էին, որ իրականությունը լինելու է այնպիսին, ինչպիսին որ նկարագրվել էր իրենց հեքիաթում։ Իսկ հեքիաթն այդ, որը տարածվում էր «ազատ, բայց սերտաժու» թերթերի ու կայքերի միջոցով, հետևյալ բովանդակությունն ուներ. ՌԴ և ՀՀ նախկին նախագահներ Վ. Պուտինն ու Ռ. Քոչարյանը հեռացող են, իսկ ներկա նախագահներ Դ. Մեդվեդեվն ու Ս. Սարգսյանը՝ մնացող։
«Սերժատուների» մատուցմամբ՝ Քոչարյանի վերադարձը հնարավոր կլիներ, եթե նախագահի աթոռին վերադառնար նաև Պուտինը, բայց քանի որ դա հնարավոր չէ (ըստ նույն «սերժատուների» այն օրերի կանխատեսումների), որովհետև Մեդվեդեվը գնալու է նախագահության երկրորդ ժամկետի, ուստի՝ Սերժ Սարգսյանն էլ, ինչպես Մեդվեդեվը, կգնա երկրորդ ժամկետի։
Ու հիմա, երբ նախագահականի քարոզչական այս սխեման քանդվել է՝ «սերժատուները» ստիպված սկսել են հետ պտտեցնել իրենց հեքիաթը։ Նրանք այժմ ճիշտ հակառակ քարոզով են զբաղված ու ընկել են «հայրենասիրության» գիրկը, ինչպես որ հայ–թուրքական գործընթացի ժամանակ, տապալվելու հոտն առնելուն պես, պատկերավոր ասած, տուն չէին գալիս Դեյր Զորի անապատներից ու Վուդրո Վիլսոնի գերեզմանոցից։
Այն օրերին, եթե չեք մոռացել, «նախաձեռնողականության» ջատագովները մի ձեռքով ստորագրություն էին դնում Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմանը նպաստող տխրահռչակ արձանագրությունների տակ, որով, փաստացի, մոռացության էր մատնվելու այդ հարցը, իսկ երբ տեսան, որ թուրքերն արդեն ուրիշ բաներ են ուզում, ստիպված մյուս ձեռքով ծաղիկներ դրեցին Վիլսոնի գերեզմանին՝ ցույց տալու համար, թե իբր Թուրքիայից Սևրի դաշնագրով նշված տարածքներ են պահանջում։
Սերժ Սարգսյանի մոտ միշտ է այդպես լինում։ Սկզբում նա մի բան է ասում, որից հետո թիմակիցները սկսում են կրկնել շեֆի ասածները։ Շատ չանցած պարզ է դառնում, որ այն ինչ ասել է Սարգսյանը հանգեցնում է խայտառակ արդյունքների։ Դրան անմիջապես հաջորդում է «նախաձեռնող» նախագահի ճիշտ հակառակ բովանդակությամբ հայտարարությունը, որը նույն այդ թիմակիցներն ու նրանց կից սազանդարները համանման էնտուզիազմով կրկնում են։ Այդպես եղավ, օրինակ, Թուրքիայի նախագահ Գյուլի այցելությունից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը չի հրաժարվել թուրք գործընկերոջ առաջարկից ու կողմ է, որպեսզի Թուրքիան օժանդակի Ղարաբաղի հարցում։
«Միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից»,– ինքն իրենից գոհ հայտարարում էր Սերժ Սարգսյանը, երբ լրագրողները հարցնում էին, թե ինչպես կգնահատի Գյուլի հայաստանյան այցը (http://hhk.am/arm/interview.php?action=fullnews&id=10109)։
Այդ հետո պետք է Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները պարբերաբար նշեին, թե Թուրքիան որևէ կերպ չպետք է խառնվի Ղարաբաղի հարցերին, այսինքն՝ աննորմալություն համարեին Թուրքիայի օժանդակությունը։
Վերադառնանք Սարգսյանի այժմյան գլխացավանքին՝ «պուտինախտ»–ին։ Վախերից ազատվելու համար՝ Բաղրամյան 26–ում նստած ահել ու ջահել «ֆուտբոլասերները», ինչպես արդեն վերևում նշեցի, կրկին դիմել են «հայրենասիրության» օգնությանը։
Սերժականները սկսել են աջ ու ձախ հայտարարել, թե ՌԴ–ի գործընթացները մեզ վրա չեն ազդելու (նախկինում նրանք ճիշտ հակառակ կարծիքի էին) և որ դրսի ուժերը չպետք է որոշեն, թե ով է լինելու ՀՀ ղեկավարը, քանի որ մենք արդեն անկախ երկիր ենք։
Այն, որ Հայաստանի քաղաքական զարգացումների ուղղությունը պետք է մենք՝ հայաստանցիներս որոշենք ու այլ երկրների լիդերները չպետք է մեզանում ղեկավարներ նշանակեն՝ երկրորդ կարծիք լինել չի կարող և նվաստացուցիչ են բոլոր այն քննարկումները, թե Պուտինը ՀՀ նախագահ է նշանակելու։ Բայց, ով ով, սերժականներն իրավունք չունեն այս թեմայով խոսելու և Հայաստանի անկախության մասին ճամարտակելու, քանի որ հասարակական լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ ունեցող Սերժ Սարգսյանը նախագահ դարձավ միայն մարտի 1–ի շնորհիվ և իր աթոռը պահեց «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում։ Այսինքն՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանին հետընտրական շրջանում օգնել են նախագահ մնալ Գյուլը և բոլոր այն դրսի ուժերը, որոնք շահագրգռված էին Սերժի ձեռքերով Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծմամբ (ըստ էության՝ մեր միակողմանի զիջումների տեսքով) և Հայոց ցեղասպանության մոռացության գնով հայ–թուրքական սահմանի բացմամբ։
Ցավալի է արձանագրելը, բայց Գյուլը դարձավ այն հիմնական սուբյեկտը, ով իր Երևան գալով, փաստացի, «դաբրո» տվեց կամ առնվազն նպաստեց, որպեսզի Սարգսյանը մնա Բաղրամյան 26–ում։
Հայտնի է, որ «Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ լևոնական ուժերը, որոնք տիրապետում էին փողոցին, գաղափարապես աջակցեցին Ս. Սարգսյանին ու դադարեցրին հանրահավաքային պայքարը, ինչն էլ հնարավորություն տվեց ՀՀԿ «ճկուն» ղեկավարին պաշտոնավարել մինչև օրս։ Այսինքն՝ Սարգսյանը Գյուլին ֆուտբոլ դիտելու հրավիրելով լուծեց իր քաղաքական ընդդիմախոսների հարցերը։
Դե իսկ նախագահական ընտրություններից անմիջապես հետո շատերն են հիշում, թե ինչպես էր Մոսկվա մեկնած Ս. Սարգսյանը նվաստացուցիչ շնորհակալություններ հայտնում ՌԴ ղեկավարությունից՝ նախագահական ընտրությունների ժամանակ իրեն աջակցելու համար։
Այնպես որ, Ս. Սարգսյա՛նն է դրսի ուժերի օգնությամբ տիրացել նախագահական աթոռին ու դեմագոգիայի դրսևորումներ են նրա թիմակիցների այն պնդումները, թե ՀՀ–ն անկախ պետություն է և մեր երկրի ղեկավարին դրսի ուժերը չէ, որ պետք է նշանակեն։
Պատկերացնու՞մ եք, թե ովքեր են սկսել խոսել Հայաստանի ժողովրդի ընտրության և անկախության մասին։ Այստեղ տեղին է հիշել «հայրենասիրությամբ» զբաղվող մարդկանց տեսակի մասին տրվող հայտնի բնորոշումները։
Խուճապ և տեսարաններ

Կարեն Հակոբջանյան