Լրահոս

25.04.2009 19:16


Հայ Ազգային Կոնգրեսին քաղաքապետարանն առաջարկել է «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքը

Հայ Ազգային Կոնգրեսին քաղաքապետարանն առաջարկել է «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքը

ՀԱԿ Երևանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկումներ՝ մայիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 10-ին, 11-ին և 12-ին Հյուսիսային պողոտայում ժ. 18։00- 22։00-ը նախընտրական զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին։

Երևանի քաղաքապետարանը քննարկել է այդ իրազեկումները և արգելել ՀԱԿ-ին մայիսի 2-8-ը և 10-12-ը Հյուսիսային պողոտայում նախընտրական զանգվածային միջոցառումներ անցկացնել ու առաջարկել «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքը։

ՀԱԿ-ը Երևանի քաղաքապետարան նաև իրազեկում էր ներկայացրել մայիսի 9-ին Երևանի Նորք-Մարաշ, մայիսի 13-ին՝ Ավան թաղային համայնքների տարածքներում նախընտրական զանգվածային հարապարակային միջոցառումներ անցկացնելու մասին, որոնք մեկնարկելու են ժ. 17։00-ին՝ հանրահավաքով և ավարտվելու են երթով՝ ժ. 22։00-ին։

Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մայիսի 9-ին և 13-ին զանգվածային հրապարակային միջոցառումներ անցակացնելու մասին ՀԱԿ-ի իրազեկումները։

 

Այս խորագրի վերջին նյութերը