Աշխարհ

21.02.2023 18:58


Բրիտանուհին լողափին 160 միլիոն տարվա դինոզավրի հետք է հայտնաբերել

Բրիտանուհին լողափին 160 միլիոն տարվա դինոզավրի հետք է հայտնաբերել

Անգլիայի բնակչուհին տեղական լողափերից մեկում 160 միլիոն տարվա դինոզավրի հետք է հայտնաբերել, գրում է LADBible-ը։ Մասնագետների կարծիքով՝ թաթի հետքը մեգալոզավրի է պատկանում։

Մարի Վուդսը խեցեմորթներ հավաքելիս է եղել իր տան մոտ գտնվող լողափին, երբ հանդիպել է եռամատ հսկա հետքի։ Քանի որ կինն ինքը հնագետ է, նա հասկացել է, որ իր գտածոն կարող է պատմական արժեք ունենալ, ուստի իր բացահայտման մասին հայտնել է մասնագետներին։

«Ես չէի կարողանում հավատալ իմ տեսածին»,-իր ապրումների մասին պատմել է բրիտանուհին:

Նրանք, ուսումնասիրելով քարացած ոտնահետքը, հայտնել են, որ Մարին գտել է մեգալոզավրի թաթի հետք, որը մոլորակի վրա քայլել է մոտ 160 միլիոն տարի առաջ: Փորձագետները կարծում են, որ գիշատչի երկարությունը մոտ ինը մետր է կազմել:

Վուդի գտածոն կցուցադրվի քաղաքի թանգարանում, որպեսզի բոլորը տեսնեն: Սա Յորքշիրում երբեւէ հայտնաբերված երկոտանի դինոզավրի ամենամեծ հետքն է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը