Ինչի՞ վրա է ծախսվելու «դաչաների» սպասարկմանն ուղղված ավել գումարը․ «Հրապարակ»
Կառավարական առանձնատների պահպանությամբ և սպասարկմամբ զբաղվող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը մեր հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչի համար է ՊՈԱԿ-ին այս տարի ավելի շատ՝ շուրջ 73 մլն դրամ ավելի գումար հատկացվել պետական բյուջեից, քան նախորդ տարի։ Հիշեցնենք․ «Հրապարակը» գրել էր, որ վարչապետի աշխատակազմն այս տարի Պռոշյանի առանձնատներին հատկացրել է 542 մլն 465 հազար 200 դրամ՝ անցած տարվա 469 մլն 741 հազար դրամի փոխարեն։ Խնդրել էինք պարզաբանել, թե ինչ հավելյալ աշխատանք է պատրաստվում կատարել ՊՈԱԿ-ը Կոնդի առանձնատներում, որի տներն ամեն պաշտոնյայի փոփոխության հետ վերանորոգվում են՝ այդ պաշտոնյայի ճաշակին ու քիմքին համապատասխան։
ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Հարությունյանը պատասխանել է, որ հավելյալ գումարի կեսից ավելին ուղղվելու է ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին․ ««Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2023 թվականին «Դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրի շրջանակում 2022 թվականի համեմատ հատկացվել է 72 641,600 դրամ ավել գումար, որից 38 մլն 897 հազ. դրամը՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական հոդվածով»,-պատասխանել է ՊՈԱԿ-ի տնօրենը։ Ըստ Վարդուհի Հարությունյանի՝ հավելյալ գումարից 18 միլիոնը կոմունալ վճարումներին է ուղղվելու, քանի որ կառավարական առանձնատների բնակիչների թիվը մեծացել է։
«Հավելյալ 18 մլն 212 հազար դրամ հատկացվել է «էներգետիկ ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով էլեկտրաէներգիայի և գազի սպառման ծավալների հնարավոր ավելացմամբ պայմանավորված: «Վարչական սարքավորումներ» հոդվածով տեխնիկա, սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, ելնելով ժամանակի ընթացքում հնացած և անսարք տեխնիկան փոխարինելու փաստացի անհրաժեշտությունից, նախատեսվել են 3 մլն 425 հազար դրամով ավել ֆինանսական միջոցներ: «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է ավելացված արժեքի հարկ վճարող, հետևաբար՝ վերը ներկայացված տնտեսագիտական հոդվածներով հատկացված 60 մլն 534 հազ. դրամ ֆինանսական միջոցների նկատմամբ հաշվարկվում է 20% ԱԱՀ՝ 12 մլն 106 հազար դրամ։ Վերոգրյալ բոլոր հավելյալ հատկացումները պայմանավորված են բնակեցված մասնաշենքերի թվի ավելացմամբ: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ 2023 թվականի բյուջեի կատարման ընթացքում փաստացի ծախսերը կարող են պակաս լինել հատկացված ֆինանսական միջոցներից»,-պատասխանել է ՊՈԱԿ-ի տնօրենը։
Հ․Գ․ Մենք տեղեկացանք նաև, որ կառավարական առանձնատների հետ կապված ավելի խոշոր ծրագիր ունի Նիկոլ Փաշինյանը` նա որոշել է այստեղ բնակեցնել բոլոր նրանց, ում օրենքով հասնում է Կոնդի առանձնատներում կեցությունը` բացի Փաշինյանի անձնական համակրանքը վայելողներից, օրենքով Անվտանգության խորհրդի անդամներն իրավունք ունեն այնտեղ ապրել: Սակայն առանձնատների տարածքում այլևս բնակության համար պիտանի շենքեր չկան` կա մի 6-7 տուն, սակայն դրանք լուրջ կապիտալ ծախսեր են պահանջում: Մանավանդ մեր նորահարուստ իշխանավորներն այլևս համեստ նորոգումներով տներում ապրել չեն ցանկանում` նրանք շքեղ և բարեկեցիկ միջավայր են ուզում: Ենթադրվում է, որ Փաշինյանը որոշել է ամրացնել իր «թիկունքը» և նոր հարևաններով իրեն շրջապատել, որ ավելի պաշտպանված լինի, և այդ անձինք էլ անընդհատ իր աչքի առաջ լինեն: Ըստ այդմ` ուզում է առաջարկել, որ ԱԽ անդամներ ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, ԱԽ քարտուղարը և մյուսները տեղափոխվեն Պռոշյան:

Աղբյուրը՝ hraparak.am