Քաղաքական

20.02.2023 17:44


«Ատո՛ւմ եմ քեզ, Նիկոլ, սատանա՛ ես դու. 20-ից ավելի երեխա փողոցում է գիշերում, նրանց հայրերը սահմանին են կանգնած». ՊՆ նախկին շենքի բնակիչ

«Ատո՛ւմ եմ քեզ, Նիկոլ, սատանա՛ ես դու. 20-ից ավելի երեխա փողոցում է գիշերում, նրանց հայրերը սահմանին են կանգնած». ՊՆ նախկին շենքի բնակիչ

Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները, որոնց ոստիկանության աշխատակիցները դուրս էին հանել շենքից, շարունակում են դրսում գիշերել:

Բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր փորձել են 2-րդ վրանը տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են.

«Շենքի անմիջապես դիմաց բաց տարածք կա, հողի սեփականատերը մեզ ասաց, որ կարող ենք իր տարածքում վրան տեղադրել, բայց ոստիկանները թույլ չտվեցին: Հերիք չի՝ մեզ փողոց են շպրտել, մի հատ էլ թույլ չեն տալիս, որ վրան տեղադրենք»:

Բնակիչներին հարցրեցինք, թե ինչո՞ւ չեն ընդունում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության առաջարկած կացարաններում ապրելու առաջարկը, պատասխանեցին՝ կամ պայմաններն են անմարդկային, կամ էլ այդ հասցեում այլ մարդիկ են բնակվում.

«100-ից ավելի ընտանիք էր այստեղ ապրում, բայց իրենք 10 հոգու են կացարան առաջարկել, մարդիկ գնացել կամ հասցեն չեն գտել, կամ էլ խայտառակ պայմաններ են եղել, հետաքրքիր է, իրենք այնտեղ կապրեի՞ն: Այս պահին ընդամենը 2-3 ընտանիք է, որ ընդունել է իրենց առաջարկը ու տեղափոխվել, մյուսներս շարունակում ենք փողոցում ապրել»:

Բնակիչներին հարցրեցինք, թե արդյոք իշխանության որևէ ներկայացուցիչ այցելե՞լ է իրենց, հետաքրքրվել իրենց խնդրով.

«Ոչ մեկը: Ազգային ժողովի 2 պատգամավոր էին եկել, բայց բնականաբար, ոչ իշխանական: Թե չէ, ոչ ՔՊ-ական պատգամավորներ, ոչ նախարարներ չեն եկել: Երեկվանից խոսակցություն է տարածվել, որ Կառավարությունից Նիկոլի ներկայացուցիչը պետք է գա, գալիս-գալիս է, բայց տեղ չի հասնում:

Ուզում ենք, որ մեր խոսքը իրենց հասնի, որ իմանան՝ 20-ից ավելի երեխա փողոցում է գիշերում, իսկ նրանց հայրերը սահմանին կանգնած՝ հայրենիքն են պաշտպանում: Իշխանությունը ոչ սահմանին է տեր կանգնում իր զինվորին, ոչ երկրի ներսում՝ իր քաղաքացիներին: Իրենք իշխանության ճոխությունն են վայելում, մենք իրենց աչքին չենք երևում… Ատո՛ւմ եմ քեզ, Նիկոլ, սատանա՛ ես դու»:

Այս խորագրի վերջին նյութերը