Լրահոս

29.09.2011 17:45


Ստրոս–Կանն ու «բռնաբարված» լրագրողը առերեսվել են

Ստրոս–Կանն ու «բռնաբարված» լրագրողը առերեսվել են

Ինչպես հայտնում է «AFP»–ն, այսօր Փարիզի ոստիկանության բաժանմունքներից մեկում Արժույթի  միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս–Կանն ու լրագրող Տրիստան Բանոնը, ով քաղաքական գործչին մեղադրում է բռնաբարության փորձ կատարելու  համար, առերեսվել են։

«France Soir» գործակալության տվյալներով՝ առերեսումը սկսվել է տեղի  ժամանակով ժամը 09։00–ին (Երևանի  ժամանակով  ժամը 12։00–ին) և տևել է շուրջ  երկու  ժամ։  Հանդիպումից հետո, որը տեղի  է ունեցել  քննիչի ներկայությամբ, Ստրոս–Կանն ու  Բանոնը  հեռացել են ոստիկանական բաժանմունքից՝ լրագրողներին ոչ մի մեկանաբանություն չտալով։

«Ֆիգարո»–ն էլ գրում է, թե դատական լսումների ժամանակ Ստրոս–Կանը խոստովանել է, որ Բանոնին հասկացնել է տվել  իր ցանկությունների  մասին և փորձել է համբուրել նրան։ Գործակալության ենթադրությամբ՝ առերեսման ժամանակ ԱՄՀ նախկին ղեկավարը  կարող էր  ներողություն խնդրել Բանոնից ոչ վայելուչ պահվածքի  համար։

Այս խորագրի վերջին նյութերը