Քաղաքական

20.02.2023 09:59


Ո՞նց եղավ, որ երեխեքը վառվեցին, հատակը չվառվեց. սա տեռոր է եղել․ զոհված զինվորների ծնողներ (տեսանյութ)

Ո՞նց եղավ, որ երեխեքը վառվեցին, հատակը չվառվեց. սա տեռոր է եղել․ զոհված զինվորների ծնողներ (տեսանյութ)

Մենք զինվոր ենք տվել, հավի ճուտ չէին, սգո օր էլ չեն հայտարարել. Ալեն Սիմոնյանը ճոռոմ-ճոռոմ խոսում է, մի օր ինքը գնացել, տեսե՞լ է, թե էդ զինվորն այդտեղ ոնց է ապրում: Այս մասին փետրվարի 20-ին ՊՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորներից մեկի հայրը:

Նրա խոսքով, իրենք են երեխաների համար պայմաններ ստեղծել՝ ջուր քաշել, ռեմոնտ արել եւ այլն:

«Ում հրամանով եւ ոնց է ստացվել, որ պատճառահետեւանքային կապերը չեն պարզել ու չկա ԱԻՆ-ի նկարները: ԱԻՆ-ը պարտավոր էր նկարահանել դեձպքի վայրը, ոչ ոք իրավունք չուներ դիակները հանել առանց նկարահանման: Ում հրամանով է դա եղել, պաշտպանության նախարարի՞, վարչապետի՞: Մենք ծնողներով կատարել ենք մեր հետազոտությունները, մաղել ենք ամբողջ դեպքի վայրը, 7 հեռախոս ենք գտել, ժամացույցներ ենք գտել, այլ իրեր ենք գտել: Հատակը վառված չէ, հրդեհը սկսվել է միջանցքից, ներս ես մտնում, մի փոքր մաս վառված է ու վառված է երեխեքի գլխների հատվածի մասը: Էդ հրդեհը թռնելու հատկություն ունե՞ր: Միջանցքի հատակի ներկն էլ թափած չի»,-ասաց նա:

Զոհված ծնողի հայրը չի հավատում կապիտանի տված ցուցմունքներին. «Իր արյան մեջ եղել է նարկոտիկի պարունակություն, հետո պարզվեց, որ չկա: Էդ կապիտանը իր կյանքով պատասխանատու էր մեր երեխեքի համար, օրվա հերթապահն ինքն է եղել: Եթե ինքը պարկեշտ սպա էր, թող պառկեր բենզինի կանեստրի վրա, դուրս հաներ»:

Զոհված զինվորներից Արտյոմ Գրիգորյանի պապն էլ հավելեց. «Սա եղել է տեռոր՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Սա քաղաքական չէ: ես պահանջում եմ նախարարությունց, ոնց տարել են մեր երեխին, թող բերեն տան, եթե չէ, ուրեմն իրենք պետք է մոխրանան: Կամ պաշտպանության նախարարն ինչու հրաժարական չի տալիս, ամոթի զգացում ունի՞, թե՞ չունի: Թող հրաժարական տա, 15 երեխեքը խաղաղ պայմաններում կացարանում վառվե՞ն: Ես երեկ պետք է քեֆ անեի, որ երեխես տուն է գալիս, իսկ հիմա ինքը չկա, ով է տալու դրա պատասխանը»:

Մենք եկել ենք նախարարությունից պահանջում ենք, որ արձագանք տան, քննությունների վերաբերյալ, որովհետեւ մեկ ամիս անցել է, ոչ մի տեղեկություն, ոչ մի հանդիպում չեն անում: Այս մասին փետրվարի 20-ին ՊՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորներից Արտյոմ Գրիգորյանի պապը:

«Մենք շատ վարկածներ ունենք, ունենք վարկած, թե ինչու են երեխաները այդ անբարենպաստ պայմաններում ծառայել, ինչու են երեխեքին, որ մահացած են եղել ու իրենք վառել են, կա՞ արդյոք հետազոտություն, նկարահանված մի պահ, որ երեխեքին դուրս են հանել:

Ինչի համար են երեխեքը մահացել: Մենք գնացել ենք ծնողներով նայել ենք, ազատ գյուղում կացարենը, մաքրել ենք, գտել ենք մի քանի տեսակի իրեր, որոնք իրենք չեն հանել: Ամեն մի իրը կարող էր մի բան նշանակել ու մի բացահայտում լինել: Հատակը չի վառվել: Ո՞նց եղավ, որ երեխաները վառվեցին, հատակը չվառվեց:

Ես արդեն գիտեմ, որ ուզում են կոծկել, ես արդեն ասել եմ, որ իմ երեխու գերեզմանը չբետոնապատեն, որովհետեւես պետք է արտաշիրիմում անեմ, սրանց վրա հույս դնել չկա»,-ասաց նա:

Աղբյուրը՝ NEWS.am

Այս խորագրի վերջին նյութերը