Քաղաքական

20.02.2023 08:53


Զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել

Զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը