Կարծիք

19.02.2023 18:55


Սասուն Միքայելյանը կոծկում է իր թիմակիցների կողմից զինծառայողների արձակուրդային վճարումների թալանը

Սասուն Միքայելյանը կոծկում է իր թիմակիցների կողմից զինծառայողների արձակուրդային վճարումների թալանը

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, չկարողացով անտարբեր մնալ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հ1-ով տրված թխրահռչակ հարցազրույցին:

Այն, որ ՀՀ հանրային հեռուստաընկերությունը վերածվել է ,,Դեղին մամուլի’’ կամ ժողովրդի լեզվով ասած՝ ,,Հանրային աղբանոցի’’, որի եթերից հնչում են, ըստ այդմ, սեռական բնույթի հայհոյանքներ, որոնք ծածկվում են ,,Տու-ու-ու…’’ ազդանշանով, ու բացահայտ սպառնալիքներ են հնչեցվում քաղաքական գործիչների նկատմամբ, ուստի ակնհայտ է դառնում, որ ,,Հեղափոխական’’ Հայաստանում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները օգտվում են իրենց նկատմանբ անպատժելիության մթնոլորտից, որոնց աջակցում են Հ1 տեղափոխված՝ ,,Հայկական ժամանակ’’-ի կառկառուն ներկայացուցիչները:

Անրադառնալով՝ Սասուն Միքայելյանի հարցազրույցին, որտեղ վերջինս բոլորին մեղադրում էր բանակի թալանի մեջ, ապա հարց է առաջանում թե ինչո՞ւ է Սասուն Միքայելյանը լռում իր քաղաքական ուժի ներկայացուցիրների կողմից 2018-2023 թթ. (5 տարվա) զինծառայողների արձակուրդային վճարումների թալանի մասին:

Ընդ որում՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը անձամբ է իրազեկել Սասուն Միքայելյանին զինծառայողների արձակուրդային վճարումների թալանի մասին դեռևս 2019 թ․-ին, սակայն Սասուն Միքայելյանը որևէ միջոց չի ձեռնարկել այդ թալանը կանխելու ուղղությամբ:

Վերոնշյալը փաստում է, որ Սասուն Միքայելյանը իր քննադատություններում օբյեկտիվ չի, և կոծկում է իր թիմակիցների կողմից զինծառայողների արձակուրդային վճարումների թալանը:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը