Լրահոս

18.02.2023 09:09

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 18-20-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 10-12 աստիճանով:

Երևանում փետրվարի 18-20-ը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 4-6, երեկոյան՝ 0-2 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։