Լրահոս

29.09.2011 15:59


Հայլենդ քաղաքի ղեկավարությունը որոշել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայլենդ քաղաքի ղեկավարությունը որոշել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդ քաղաքի ղեկավարությունը որոշում է կայացրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Հռչակագրի ընդունումը զուտ ամերիկացիների նախաձեռնություն է:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդի քաղաքապետ Լարի Մակ Քալոնը խնդիրը դիտարկում է մարդու իրավունքների և մարդկության դեմ գործած հանցագործությունների համատեքստում և կարևորում Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես հետագա ցեղասպանությունները կանխարգելելու նախապայման:

Այսօր ՀՀ ԱԺ–ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լարի Մակ Քալոնը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին է հանձնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հայլենդ քաղաքի ընդունած հռչակագիրը: Վահան Հովհաննիսյանը վստահեցրել է, որ հռչակագիրն իր ուրույն տեղը կունենա Հայոց ցեղասպանության թանգարանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը