Սահմանը բացելով` Թուրքիան չի հրաժարվի Մեծ Թուրանի գաղափարից. քաղաքագետը` վտանգների մասին
Հայ-թուրքական սահմանը բացելու կամ Անիի կամուրջը վերանորոգելու ցանկությունը լավ է, սակայն դա դժվար թե փոխի Թուրքիայի մեծ քաղաքականությունը, դժվար թե նրանք հրաժարվեն «Զանգեզուրի միջանցքից» կամ Ադրբեջանի հետ ռազմական ինտեգրացիան շարունակելուց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը` անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցին և սահմանը բացելու վերաբերյալ ակտիվացված քննարկումներին։
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գտնվելու ընթացքում տեղի իշխանությունների հետ քննարկել է հարաբերությունները կարգավորելու և հայ–թուրքական սահմանի բացման հարցերը։
Քաղաքագետը հիշեցրեց, որ 90-ականներին ևս հայ–թուրքական սահմանը բացելու, հայկական մշակութային վայրերը Թուրքիայում վերականգնելու քննարկումներ կային։
«Դա կփոխի՞ արդյոք Թուրքիայի մեծ քաղաքականությունը, կհրաժարվե՞ն «Զանգեզուրի միջանցքից» կամ Սյունիքից` կարծում եմ` ոչ։ Այո, հնարավոր է սահմանը բացվի, սակայն Թուրքիայի մեծ ստրատեգիան չի փոխվի, պահանջները կմնան, կամ մեզ կհամոզեն, որ խաղաղությունը լինի Թուրքիայի պայմաններով։ Օրինակ` չխոսենք Ցեղասպանության մասին, հանձնենք Արցախը և այլն։ Նման զիջումների մենք պատրա՞ստ ենք. դա հարց է, որի պատասխանը պետք է հասարակությունը տա»,–ասաց նա։
Այնուամենայնիվ, Թուրքիային օգնություն ուղարկելը քաղաքագետը ճիշտ է համարում` ընդգծելով, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ էլ թուրքերն են օգնություն ցուցաբերել հայ ժողովրդին։ Միևնույն ժամանակ Խաչիկյանը նշեց, որ Թուրքիան այդ օգնությունը եղբայրական քայլ գնահատելով` կարող էր պատասխան եղբայրական և մարդասիրական քայլ աներ, օրինակ` նպաստեր, որ դադարեցնեին Արցախի շրջափակումը և վերադարձնեին հայ ռազմագերիներին։
«Արդյոք դա կարվի՞, կտեսնենք»,–ասաց նա։
Իրականում երկու երկրների միջև եղբայրական խոսակցությունները քաղաքագետը սին է համարում, քանի որ Թուրքիան առաջնորդվում է ուժի և շահի սկզբունքով։ Հետևաբար իր նպատակի` Մեծ Թուրանի ծրագրի համար Թուրքիային պետք է, որ սկզբում չլինի Սյունիքը, հետո Հայաստանը։
«Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու մասին, երևի մեծ մասը գնալու են իրենց նշած «Զանգեզուր», այնտեղ փոխվելու է դեմոգրաֆիկ բալանսը, ապա մտնելու են թուրք–ադրբեջանական զորքերը, որպեսզի պաշտպանեն բնակչության անվտանգությունը։ Դրանից հետո Հայաստանն է չորս կողմից շրջապատված լինելու թուրքերով և խնդրելու է` միջանցք բացվի»,–նման սցենար կանխատեսեց քաղաքագետը։
Այս իրավիճակում Հայաստանի համար ելք կարող են լինել կոմպետենտ ղեկավարությունը և դիվանագիտությունը։
Ըստ Խաչիկյանի` ներկա իշխանության մեջ ռոմանտիկները շատ են, որոնք մտածելով, թե դեմոկրատիան և Արևմուտքը ՀՀ-ին կօգնեն, պարզապես ծիծաղելի են դարձնում Հայաստանին թշնամու առաջ։ Հետևաբար Խաչիկյանը կարծում է` պետք է փոխել ղեկավարությանը, կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք որոշ չափով կարող են զսպել Ադրբեջանին և Թուրքիային
Քաղաքագետի գնահատմամբ` Հայաստանի հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հիմա աննախադեպ ցածր կետում են գտնվում։
«Հայոց պատմության մեջ եղե՞լ է այսպիսի բան, որ Հայաստանն ասի Ռուսաստանն է մեր սպառնալիքը, իսկ Ռուսաստանն ասի հայերը կարող են պետություն չունենալ։ Այսպիսի բան պատմության մեջ ես չեմ հիշում։ Այսինքն` տեսեք ինչի ենք հասել։ Մեր հարաբերությունները փչացնելով ՌԴ-ի հետ` մենք օգնում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան գործարքի գնան Մոսկվայի հետ մեր շահերի հաշվին»,–ասաց նա։
Խաչիկյանը նշեց, որ Հայաստանն իր վարքագծով օգնում է նաև Մոսկվայի պրոթուրքական էլիտաներին, որ ՌԴ ղեկավարությանը ընդդեմ Հայաստանի տրամադրեն և ավելի վստահելի գործընկեր համարեն Էրդողանին և Ալիևին։
«Կասեն (ՌԴ պրոթուրքական ուժերը`խմբ.)` մեզ դավաճանեցին, մենք պատերազմը կանգնեցրեցինք, մենք դեռ պաշտպանում ենք Արցախի մի մասը, նրանք ասում են, որ մենք ենք իրենց սպառնում։ Սա ռացիոնալ վարքագիծ չէ Հայաստանի կողմից»,–ասաց Խաչիկյանը։
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում, քաղաքագետի կարծիքով, և՛ ՌԴ–ն, և՛ Արևմուտքը Թուրքիայի կարիքն ունեն, իսկ Թուրքիան միշտ շահել է, երբ Արևմուտքը և ՌԴ–ն պատերազմել են իրար դեմ։